Այս դիմակը կօգնի ձեզ երիտասարդանալ առնվազն 10 տարով. Պարզ, բայց միևնույն ժամանակ գերարդյունավետ միջոց

Դիտումներ 128

Այս դիմակը կօգնի ձեզ երիտասարդանալ առնվազն 10 տարով. Պարզ, բայց միևնույն ժամանակ գերարդյունավետ միջոց

Կտավատի սերմերից պատրաստվող դիմակը հարմար է ցանկացած մաշկի համար, բայց ամենահիանալի էֆեկտն այն գործում է ծերացող մաշկի համար, որը կորցրել է իր առաձգակնությունը: Այդպիսի մաշկն ունի դիմային մկանների ձգման կարիքը:
Ճիշտ կիրառման դեպքում արդեն 15 պրոցեդուրից հետո նկատելի է դեմքի մաշկի վիճակի բարելավումը, կնճիռների, քթաշրթային ծալքերի նոսրացումը:
Դեմքի ուրվագիծն ավելի հստակ է դառնում, պարանոցի մաշկը` ձգվում:



Դիմակը պատրաստվում է ամեն օր առավոտյան, օգտագործվում երեկոյան: Ամեն օր նոր դիմակ: Պատրաստման համար պետք է վերցնել` 1 թեյի գդալ կտավատի սերմ, որի վրա պետք է լցնել 1/3 բաժակ եռաջուր: Դրանից հետո անհրաժեշտ է մի քանի րոպե թափահարել թուրմը, ծածկել այն թղթե անձեռոցիկով և թողնել մինչև երեկո:

Երեկոյան սերմերը լորձ են անջատում, որն էլ պետք է քսել դեմքի և պարանոցի մաքրած մաշկի վրա: Անհրաժեշտ է քսել շերտը շերտի վրա և թողնել ամեն շերտը մինչև չորանալը: Քսել առնվազն 5 շերտ: Դրանից հետո անհրաժեշտ է պառկել փակ աչքերով և փորձել անշարժ մնալ 15-20 րոպե: Դրանից հետո անհրաժեշտ է լվանալ դիմակը գոլ ջրով և դեմքին սնուցող քսուկ քսել: Խորհուրդ է տրվում իրականացնել այդպիսի 12-15 պրոցեդուր, և դուք ձեզ չեք ճանաչի:





Ամենաընթերցվածը