Այս բույսը ունակ է վերացնել ստամոքսի խոցը, վարիկոզը, տուբերկուլյոզը և այլ հիվանդություններ
Այս բույսն անվանում են կալանխոէ ՝ տնային բժիշկ: Այն փափուկ հյութեղ տերևներ ունի: Դրանցից հյութ են քամում, որը հաջողությամբ կիրառվում է վերքերի, այդ թվում և թարախային վերքերի, երկար ժամանակ չփակվող տրոֆիկ խոցերի, պառկելախոցերի, կարմիր քամու բորբոքումների բուժման համար:
Ներկայացնում ենք բաղադրատոմսեր պատրաստված կալանխոէից, որոնք կբուժեն մի շարք հիվանդություններ:
Ստամոքսի խոց. Խմեք կալանխոէի հյութ` 1-ական թ/գ, օրը 3 անգամ։ Շարունակեք 1 ամիս, անցեք համապատասխան բուժզննում, դրական արդյունքն ամրապնդելու համար պահպանեք անհրաժեշտ սննդակարգ։
Վարիկոզ. Մանր կտրատեք տերևները, լցրեք ապակե տարայի կեսը, իսկ մնացած ծավալը լրացրեք օղիով, 10 օր թրմեք սենյակային պայմաններում` մութ տեղում, տարան պարբերաբար թափահարեք, քամեք։
Ոգեթուրմը ներմերսեք ոտքերին. սկսեք ոտնաթաթից։ Նվազեցնում և վերացնում է ցավերը։ Երկարատև, կանոնավոր օգտագործման դեպքում զգալիորեն կնոսրանա երակների վարիկոզ ցանցը, շարունակեք 3-5 ամիս։
Տուբերկուլյոզ. Թարմ հյութը լուծեք ջրի մեջ (1։3), խմեք 1-ական ճ/գ` օրը 2 անգամ, ուտելուց հետո։
Այն նաեւ կանխում է լնդերի արյունահոսությունը, վերացնում է քորը, թեթեւացնում է հարբուխը: