Այս բույսը հրաշքներ է գործում ՝ բուժելով կոտրվածքները, վերքերը, թունավորումները, մրսածությունը

Դիտումներ 342
Այս բույսը հրաշքներ է գործում ՝ բուժելով կոտրվածքները, վերքերը, թունավորումները, մրսածությունը

Բնության մեջ հանդիպում են պատուտակիմոտ 250 ենթատեսակներ: Բույսը մեղրատու է, մեկ ծաղիկն օրվա ընթացքում մոտ 2 մգ շաքար է արտադրում։ Հնագույն ժամանակներից այն կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ։Պատուտակը դասվում է խիստ թունավոր բույսերի շարքին։ 

Աշխարհի բարեխառն գոտիների ցանքատարածքները եւ այգիները աղբոտող պատուտակը բոլոր ժամանակներում մեծ չարչարանքներ է տվել հողի մշակին։ Այնուամենայնիվ, զարմացնում է այդ բույսի` միջավայրին հարմարվելու ունակությունը` վերջին աստիճանի կենսունակ եւ համառ բույս է։

 

 

Սերմերի եւ դրանց պատրաստուկների ընդունումը հակացուցված է թութքի դեպքում, կարող է առաջացնել հղիության արհեստական ընդհատում կամ վաղաժամ ծննդաբերություն։ Խնդիրը նրանում է, որ պատուտակը մագլցելով թփերի վրա` միախառնվում է դրանց, եւ հնարավոր է, որ սխալմամբ ուտեն նաեւ դրանց պտուղները։

 


Որպես բուժիչ հումք` չորացրեք արմատը եւ ցողունը` չորացումը կատարեք ջեռոցում (փռում)` 45C ջերմաստիճանում։ Ծաղիկը եւ տերեւը մթերեք ոգեթուրմի ձեւով։

Պարունակում է ասկորբինաթթու (C), ենթավիտամին A, տոկոֆերոլներ (E), սապոնիններ, դառը եւ լորձանյութեր, պրոտեինները տրոհող ֆերմենտներ, ալկալոիդներ։

Արմատի փոշին ցանեք վերքերին, կտրվածքներին։ Որպես հակաբորբոքային միջոց` խմեք 1 գ` օրը մեկ անգամ։

Թարմ տրորած տերեւը դրեք միջատների, թունավոր օձերի խայթոցներին ենթարկված հատվածներին` որպես առաջին օգնություն։

Մրսածության դեպքում` որպես քրտնամուղ միջոց, խորհուրդ է տրվում սերմերի թուրմը. 1 թ/գ մանրացրած հումքը 15 րոպե եփեք 200 մլ եռջրով փակ տարայի մեջ ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 45 րոպե, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։

 

Ստոմատիտների, ատամի ցավի դեպքում` որպես հակաբորբոքային եւ ցավամոքիչ միջոց, կատարեք ողողումներ արմատի թուրմով. 1 ճ/գ մանրացրած հումքը կես ժամ թրմեք 200 մլ եռջրով, տարան ծածկեք բարակ անձեռոցիկով։ Քամեք քառատակ ծալած թանզիֆով։

 

 

 Սերմերի և դրանց պատրաստուկների ընդունումը հակացուցված է թութքի դեպքում, ինչպես նաև կարող է առաջացնել հղիության արհեստական ընդհատում կամ վաղաժամ ծննդաբերություն։ Որպես բուժիչ հումք հարկավոր է չորացնել արմատը և ցողունը` չորացումը կատարել ջեռոցում (փռում)` 45C ջերմաստիճանում։ Արմատի փոշին կարելի է ցանել վերքերին, կտրվածքներին։ 

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը