Այս բաղադրատոմսը կստիպի ձեզ զգալ իսկական իտալական սպագետիի համը


Իտալական խոհանոցի մասին խոսելիս մարդ առաջինը մտածում է սպագետիի և պիցցայ մասին: Ներկայացնում ենք սպագետիի պատրաստման յուրօրինակ տարբերակ, որը ձեզ կստիպի վայլել իտալական շունչը...
Բաղադրությունը
250 գրամ սպագետի,
400 գրամ շամպինիոն,
250 մլ սերուցք,
1/2 բաժակ քերած պարմեզան պանիր,
100 գ մոցարելա,
4 պճեղ սխտոր,
5 ճյուղ մաղադանոս,
1 թ.գ. չորացրած ռեհան,
1/3 թ.գ. չիլի պղպեղ,
1/3 թ.գ. քաղցր կարմիր պղպեղ,
փիթայուղ, աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը մանր կտրատել: Մաքրել և տրորել սխտորը:
Տաքացնել թավան, ավելացնել ձիթայուղը, և տապակել սունկը սխտորի հետ: Ավելացնել քաղցր կարմիր պղպեղ, ռեհան և 3 րեպե տապակել ուժեղ կրակի վրա:
Աղ անել, ավելացնել սերուցքը:
Խառնել ու ավելացնել նաև պանրի տեսակները:
Թողնել մինչև սուուսը եռա, ապա թուլացնել կրակը և շարունակել եփել՝ մերթընդմերթ խառնելով: Ավելացնել կտրատված մաղադանոսը:
Երբ սոուսը պատրաստ լինի, ավելացնել խաշած և ջրքամած սպագետին և թույլ կրակի վրա թողնել ևս 3 րոպե:
Ուտեստը կարող եք զարդարել չիլիի կտորներով և թարմ մաղադանոսով:
