Այս բանջարեղենը կմաքրի ձեր օրգանիզմը և կկարգավորի ճնշումն ու շաքարը
Գետնախնձորը մեզանում այնքան էլ վաղուց չի հայտնի: Շատերը գուցե երբեք էլ դրա համը տեսած չլինեն: Իրականում այն հանիրավի թերագնահատված, ոմանց համար էլ մերժված բանջարեղեն է:
Չնայած անվանն ու կարտոֆիլի հետ հաճախակի համեմատությանը` արտաքին ընդհանրության պատճառով, այս բանջարեղենն արևածաղկի ընտանիքից է, որի մասին հուշում է թերևս միայն վերգետնյա փրերի նմանությունը:
Գետնախնձորն ունի քաղցր համ և օգտագործվում է ապուրների մեջ. փոխարինում է կարտոֆիլին: Այն պարունակում է կալիում, թարմ գետնախնձորի 100գրամում կա կալիումի օրական քանակի 20%-ը, այն պարունակում է նաև 1.5% պրոտեին, 1.2գրամ մանրաթելեր և կալցիում, երկաթ, վիտամին C, B1 և B2, ինչպես նաև՝ ֆոլաթթու:
Այն հրաշալի է շաքարախտով տառապող մարդկանց համար, քանի որ ունի 0 գլիցեմիկ ինդեքս։ Հրաշալի է այն երեխաների համար, ովքեր օգտագործում են հակաբիոտիկներ, քանի որ այն պաշտպանում է աղիների ֆլորան և ամրացնում իմունիտետը։
Օգնում է արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց, քանի որ պարունակում է հսկայական քանակությամբ կալիում։
Հագեցածության զգացողություն է տալիս, նվազեցնում է ախորժակը և չի գիրացնում։ Գետնախնձորը հրաշալի է օգրանիզմը մաքրելու համար, հատկապես՝ երբ ուտում եք թարմ վիճակում: