Այս ամենահասարակ խոտաբույսերը կօգնեն Ձեզ նիհարել մի քանի կիլոգրամով հաշված օրերի ընթացքում

Դիտումներ 923
Այս ամենահասարակ խոտաբույսերը կօգնեն Ձեզ նիհարել մի քանի կիլոգրամով հաշված օրերի ընթացքում

Ֆենխել 

Բազմամյա բույս, որն արտաքնապես նման է սամիթին, իսկ համով և բույրով ավելի մոտ է անիսոնին, բայց մի փոքր ավելի քաղցր է: Այս համեմունքը հարստացնում է կերակուրն այնպիսի օգտակար միկրոէլեմենտներով, ինչպիսին են կալցիումը, կալիումը, մագնիումը, երկաթը, ցինկը և ալյն: Ֆենխելն օգտագործում են նաև նիհարելու համար, քանի որ այդ բույսն արագացնում է նյութափոխանակությունը, մարսողությունը և իջեցնում է ախորժակը:

Օգտագործման եղանակը. բավարար է ապուրի կամ աղցանի մեջ ավելացնել 1 ճ/գ ֆենխելի սերմեր:

 

Անիսոն 

Անիսոն (լատ.՝ Pimpinella), քոշխոտ, կարար, հազարդարուն, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։

 
 

Քիմիոն 

Քիմիոն կամ քիմոն, (լատ.՝ Carum), չաման, ճապուռ, զիրե, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Ցողունը հարթ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-80 սմ։ Տերևները հերթադիր են, երկարավուն, կրկնակի, եռակի փետրաբաժան։ Ներքևի տերևները կոթունավոր են, վերևինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն է, ձվաձև՝ կազմված երկու պտղիկներից։

 

Այս համեմունքը հարուստ է կալցիումով, կալիումով, երկաթով, ֆոսֆորով, ինչն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության ապահովման համար: Քիմիոնն օգնում է քաշ գցել, եթե այն առաջացել է վատ նյութափոխանակության պատճառով:

Կտավատ 

Կտավատի սերմերը պարունակում են օմեգա-3, օմեգա-6 և օմեգա-9, որոնց ճիշտ բալանսը նպաստում է արյան մեջ խոլեստերինի իջեցմանը: Դրա համար էլ կտավատի սերմերն օգտագործվում են աթերոսկլերոզի, ինսուլտի, ինֆարկտի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Բայց գլխավորն այն է, որ կտավատի սերմերը բուսական թաղանթի հարուստ աղբյուր են, ինչը նպաստում է ոչ միայն նիհարեցմանը, այլ նաև իմունային համակարգի ամրացմանը:

Օգտագործման եղանակը. ավելացնել սերմերը շիլաների և յոգուրտի մեջ (օրական 5 գրամից ոչ ավելի):

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը