Այս 5 մթերքները ամեն օր օգտագործելու դեպքում, արյան բարձր ճնշման և սրտի հետ կապված խնդիրները, կվերանան
Նուշ
Նուշը պարունակում է մոնոճարպեր և իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Նրանում կա նաև կալիում, մագնիում և վիտամին E, այսինքն այն ամենն, ինչ անհրաժեշտ է ճնշումն իջեցնելու համար:
Սխտոր
Բարձր ճնշման դեպքում անհրաժեշտ է ամեն օր սխտոր օգտագործել:
Այն լավ լայնացնում է անոթները, ինչը նպաստում է ճնշման իջեցմանը: Օրեկան պետք է ուտել 1-2 պճեղ:
Դդմի սերմեր
Դդմի սերմերը կլրացնեն ցինկի պակասը և կնվազեցնեն ինֆարկտի հավանականությունը: Բավական է օրեկան ուտել 20 գ սերմ:
Կանաչ թեյ
Կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը քայքայում է խոլեստերինի խցանները: Թեյը պարունակում է մեծ թվով հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման գործընթացը: Աշխարհում ամենից շատ կանաչ թեյ օգտագործում են Ճապոնիայում, և այնտեղ սրտի և ճնշման հետ կապված խնդիրներ ունեցողներ համարյա թե չկան:
Կտավատի սերմեր
Կտավատը օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, ամինաթթուներ, մանրաթելեր, ինչի արդյունքում նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս նյութերն օգնում են վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Արդյունքում՝ նվազում է սրտի նոպայի, աթերոսկլերոզի և այլ խնդիրների առաջացման հավանականությունը։