Այլևս պետք չէ գնել խտացրած կաթ խանութներից, դուք այն կարող եք պատրաստել ինքներտ ընդամենը 15 րոպեում։

Դիտումներ 322
Այլևս պետք չէ գնել խտացրած կաթ խանութներից, դուք այն կարող եք պատրաստել ինքներտ ընդամենը 15 րոպեում։

Բաղադրամասեր

կաթ - 200 գր,

շաքարավազ - 200 գր,

կարագ - 200 գր
 


Պատրաստման եղանակը

Բոլոր մթերքենրը կաթսայի մեջ խառնում ենք (ցանկալի է, որ կաթսան խորը լինի, քանի որ ընթացքում զանգվածը ուժեղ փրփրելու է):

Դնում ենք թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։

Երբ զանգվածը սկսի եռալ կրակի տակը կբարձրացնենք և ուղիղ 10 րոպե կեփենք։

Շատ կփրփրի։ 10 րոպե հետո զանգվածը ջրիկանում է, բայց չենք վախենում` այդպես էլ պետք է լինի։

Սառելու ընթացքում զանգվածն աստիճանաբար թանձրանում է։

Լցնում ենք ապակե տարայի մեջ և տեղափոխում սառնարանը։

Մի քանի ժամ հետո այն ավելի կթանձրանա։
 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը