Այլևս դեն չեք նետի սոխի կլեպը, երբ իմանանք նրա բուժիչ հատկությունների մասին


Սոխի կլեպը իսկական գանձ է օրգանական հողագործությամբ զբաղվող այգեպանի համար: Այն պարունակում է մի շարք օրգանական տարրեր, այդ թվում՝ կարոտին, ֆիտոնցիդներ, ինչպես նաև տարբեր վիտամիններ:
Մազերի համար
Սոխի կլեպի թուրմը ամրապնդում է մազերն ու դրանք դարձնում ավելի կենդանի: Բացի դրանից այս թուրմը նաև մազերին հաճելի երանգ է հաղորդում:
Անգինայի դեպքում
Խառնեք 1 սոխի քերուկ, 4 ճ/գ մեղր, 2 ճ/գ ձիթապտղի յուղ, 1 թ/գ կիտրոնի հյութ։ Կերեք 2-ական թ/գ` յուրաքանչյուր 3 ժամը 1 անգամ։ Շարունակեք 4 օր։
Բրոնխիտի դեպքում
Սոխի կլեպից թուրմն օգտակար է սուր բրոնխիտի և ուժեղ հազի ժամանակ:
Ցիստիտի ժամանակ
100 գ սոխն աղացեք, լցրեք 300 մլ եռջրի մեջ, 20 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք 10-15 օր։ Հնարավոր է` առաջանան սուր ցավեր։
- 5 գ ուրցի խոտը 30 րոպե թրմեք 70 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
- 50 գ գազարի տերևը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Երիկամների և միզապարկի հիվանդությունների ժամանակ
3 թեյի գդալ մանրացրած կլեպը թրմել 2 բաժակ եռման ջրով: 30 րոպեից դեղամիջոցը պատրաստ է, խմել 1 ճաշի գդալ՝ օրական 3-4 անգամ:
Ստոմատիտի ժամանակ
Սոխի թուրմով ողողել բերանը օրական մի քանի անգամ:
Իմունիտետն ամրապնդելու համար
Սոխի կլեպի թուրմը փայլուն կերպով ամրապնդում է իմունիտետը և պաշտպանում բազմաթիվ հիվանդություններից:
Մրսածության դեպքում
Երբ զգում եք, որ մրսել եք, 4 ճաշի գդալ մանրացրած սոխի կլեպը լցրեք եռացող ջրի մեջ և 3-5 րոպե շնչեք այդ գոլորշին:
