Այդ բաղադրատոմսով դեռևս աջիկա պատրաստում էին հին աբխազները

Դիտումներ 188

Այդ բաղադրատոմսով դեռևս աջիկա պատրաստում էին հին աբխազները

Բաղադրամասեր

  • 1 չափաբաժին

  • 2 կգ կծու կարմիր տաքդեղ

  • 2 գլուխ սխտոր

  • 60 գ աղացած համեմի սերմ

  • 60 գ աղացած չաման

  • 60 գ խոշոր աղ

Ô±Õ¢Õ­Õ¡Õ¦Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ»Õ«Õ¯Õ¡



Պատրաստման եղանակը

  • Տաքդեղերը սրբել խոնավ շորով և կախել թելով կամ փռել սպրոցի վրա, որպեսզի թորոմի։ Մոտավորապես 6-7 օր։

  • Շատ չորացնել պետք չէ։

  • Լավ լվանալ և չորացնել հատ-հատ չոր շորով։

  • Հագնել խոհանոցի համար հատուկ նախատեսված ձեռնոց և մաքրել։ Շատ կծուի սիրահարները կարող են սերմերը չհեռացնել։

  • Մաքրելուց հետո տաքդեղերը և մաքրած սխտորը 2 անգամ աղալ մսաղացով, այնուհետև խփել բլենդերով։

  • Աղալուց հետո ավելացրեք համեմի սերմը, չամանը, աղը և լավ խառնել։

  • Տեղադրեք այդ ամենը ապակյա կամ էմալապատ տարրայի մեջ։

  • Ծածկել սրբիչով և տողնել 5-7 օր, որպեսզի տեղի ունենա խմորում - ֆերմենտացիա։

  • Դրանից հետո լցնել ստերիլիզացված չոր բանկանների մեջ և փակել կափարիչով և պահել սառնարանում։

  • Ապահովության համար, որպեսզի լավ պահպանվի մինչև գարուն կարող եք վրան լցնել հալած յուղ։



Ամենաընթերցվածը