Ախտանշաններ, որոնք վկայում են լեղապարկի աշխատանքի խանգարման մասին

Դիտումներ 758
Ախտանշաններ, որոնք վկայում են լեղապարկի աշխատանքի խանգարման մասին

Չնայած, որ լեղապարկը բավական փոքր օրգան է, այն շատ մեծ նշանակություն ունի մարսողության գործընթացների իրականացման համար: Սա է պատճառը, որ լեղապարկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է ամբողջ օրգանիզմի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախտանշան, որոնք վկայում են լեղապարկի հետ կապված խնդիրների մասին:

 

Որովայնային ցավեր

 

Լեղաքարային հիվանդության մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկը որովայնի վերին աջ հատվածի ցավն է: Հետագայում ցավոտ զգացողությունները կարող են տարածվել նաև որովայնի կենտրոնական ու ստորին հատվածներում, իսկ որոշ դեպքերում նաև մեջքի վերին հատվածում: Որպես կանոն այդ ցավերը կարճաժամկետ են լինում և տևում են 15 րոպեից ոչ ավել:

 

Փորլուծություն

 

Լեղապարկը մասնակցում է մարսողության գործընթացին, ուստի այս օրգանի աշխատանքի խանգարումը հանգեցնում է մարսողության խանգարման ու գազերի կուտակման:

 
 

Եթե աղիները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ լեղի, ապա մարսողական գործընթացները զգալիորեն դադաղում են ու դժվարանում, ինչն էլ հանգեցնում է փորափքանքի, ձկռտոցի և այլ տհաճ խնդիրների առաջացման:


Փսխում ու սրտխառնոց

 

Լեղապարկի աշխատանքի խանգարման հետևանքով կուտակվում են տոքսիններ, ինչն առաջացնում է փսխում և ստամոքսում ծանրության զգացողություն: Հաճախ այս ախտանշաններն ուղեկցվում են նաև գլխապտույտով ու բարձր ջերմությամբ:

 

Ախորժակի կորուստ

 

Ախորժակի կտրուկ կորուստը կարող է վկայել որոշ քրոնիկ հիվանդությունների մասին, ուստի բուժզննումը պարտադիր է: Մի քանի օր շարունակ ախորժակի բացակայությունը կարող է պայմանավորված լինել լեղաքարային հիվանդությամբ ու լեղածորանների բորբոքումով: Հիվանդության զարգացման հետ մեկտեղ հիվանդների մոտ սովորաբար ի հայտ են գալիս այտույցներ ու ծանրության մշտական զգացողություն:

 

Դեղնախտ

 

Լեղապարկի աշխատանքի խանգարումը կարող է ազդել նաև լյարդի աշխատանքի վրա և առաջացնել մարսողության խանգարում, ինչն էլ մի քանի օրից արդեն կարտահայտվի աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգով:

 

Մեզի փոփոխություն

 

Երբեմն մեզի փոփոխությունը կարող է վկայել ոչ միայն երիկամների, այլև լեղապարկի աշխատանքի խանգարման մասին: Նման դեպքերում մեզը ձեռք է բերում մուգ դեղին կամ նույնիսկ շագանակույգ երանգ:

 

Բացի այդ, բժիշկները նշում են, որ լեղապարկի աշխատանքի խանգարման մասին կարող են վկայել նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են աղիների աշխատանքի խանգարումը, արտաթորանքի փոփոխությունը, բարձր ջերմությունը և կրծքի ցավերը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը