Աղցան տավարի մսով, շատ համեղ և օգտակար


Բաղադրիչներ.
տավարի միս – 200 գր.,
պղպեղ՝ կանաչ, դեղին, կարմիր, մեկական,
կարմիր հատիկ լոբի – 1 տուփ պահածոյացված կամ 1 բաժ.՝ եփած,
վարունգ – 1 հատ,
սոխ կարմիր – 1 գլուխ,ձեթ, աղ
Տավարի միսը խաշել, երկարավուն կտրատել:
Նույն չափի ձողիկներով կտրատել պղպեղները, վարունգը:
Սոխը կիսել, կտրատել, թեթևակի տապակել բուսայուղով:
Ավելացնել պաղպեղները, մի փոքր տապակել:
Զանգվածին խառնել միսը, լոբին, լցնել ամանի մեջ:
Ավելացնել վարունգը, աղ անել, զարդարել կանաչիով:
