Աղցան կեսար կլասիկ բաղադրատոմսով

Դիտումներ 441
Աղցան կեսար կլասիկ բաղադրատոմսով

Բաղադրիչներ`

հազարի տերևներ – 1 փունջ,
հավի կրծքամիս – 1 կտոր,
սխտոր – 2 ատամիկ,
քացախ – 1-2 ճ. գդ.,
բուսայուղ –  1-2 ճ. գդ.,
աղ, սև աղացած պղպեղ,
վարունգ – 1 հատ,
թարմ մաղադանոս,
չորահաց – 100 գ,
պանիր- 50 գ


Պատրաստման եղանակ՝

Հավի միսը խաշել, խորանարդիկներով կտրատել: Սխտորը մանրացնել, ավելացնել քացախ, բուսայուղ, աղ, պղպեղ, թողնել, որ համերը խառնվեն:

Վարունգն ու մաղադանոսը կտրատել, խառնել հավի մսին:

Հազարի տերևները լվանալ,   կտրատել, փռել մեծ ափսեի մեջ:
Վրան լցնել հավի միսը:

Վրան լցնել սոուսը:

Չորահացերը շաղ տալ աղցանի վրա:
Պանիրը մանր քերիչով անցկացնել, շաղ տալ աղցանի վրա և մատուցել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը