Աղցան հավի կրծքամսով և ձիթապտղի ձեթով

Դիտումներ 338
Աղցան հավի կրծքամսով և ձիթապտղի ձեթով

Բաղադրիչները՝

հավի կրծքամիս - 3 հատ
լոլիկ - 3 հատ
կանաչ լոբի - 300 գր
կարմիր սոխ - 1 հատ
գազար - 1 հատ
սխտոր - 2 պճեղ
կանաչ կորիզազատ ձիթապտուղ - կես բանկա
սև կորիզազատ ձիթապտուղ - կես բանկա
կարմիր կիսաքաղցր գինի - 1 բաժակ
ջուր կամ արգանակ - 1 բաժակ
կարտոֆիլի ալյուր (կրախմալ) - 1 թգ.
մաղադանոս 
աղ, պղպեղ
ձիթայուղ:


Պատրաստման եղանակը՝

Սոխն ու գազարը մաքրել, մանր կտրատել, տապակել ձիթայուղի մեջ, ավելացնել կտրատած հավի միսը և տապակել:

Այնուհետև ավելացնել գինին (եփել այնքան, մինչև կեսը գոլորշիանա), ապա ավելացնել կտրատած լոլիկն ու կանաչ լոբին, աղն ու պղպեղը, թողնել եռա, ապա ավելացնել ջուրը կամ արգանակը:
 

Ձիթապտուղները ու մաղադանոսը կտրատել և ավելացնել ուտեստին:

Եփել մոտ 20-25 րոպե՝ կափարիչը ծածկած և մարմանդ կրակի վրա:

Այնուհետև կարտոֆիլի ալյուրը խառնել ջրի կամ արգանակի հետ, ավելացնել ուտեստին, լավ խառնել և եփել ևս 5 րոպե:

Մատուցել սպագետիի կամ բրնձի հետ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը