Աղցան «Ռաֆաելո»

Դիտումներ 849
Աղցան «Ռաֆաելո»

Բաղադրիչները՝

կաթնաշոռ - 1 տուփ
թթվասեր - 2 ճ. գդ
ընկույզ - 100 գ
ձիթապտուղ
աղ, սպիտակ պղպեղ


Պատրաստման եղանակը՝

Կաթնաշոռը խառնել թթվասերին:

Մի փոքր աղ, պղպեղ ավելացնել կաթնաշոռին, խառնել:

Ընկույզի միջուկը մասերի բաժանել և առանձին-առանձին տեղադրել կորիզահան ձիթապտուղների մեջ:

Թեյի գդալով վերցնել կաթնաշոռի զանգվածից, ձեռքի ափի մեջ տափակեցնել, դնել ընկույզի միջուկով ձիթապտուղը, գնդի ձև տալ:

Զարդարել քերիչով անցկացրած ծովախեցգետնի ձողիկներով:

Շարել ափսեի մեջ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը