Աղաջրի օգտակար հատկությունների մասին։ Ինչ կլինի եթե սկսեք աղաջուր խմել։ Գաղտնիք, որի մասին բժիշկները չեն սիրում խոսել։

Դիտումներ 1579
Աղաջրի օգտակար հատկությունների մասին։ Ինչ կլինի եթե սկսեք աղաջուր խմել։ Գաղտնիք, որի մասին բժիշկները չեն սիրում խոսել։

Աղիների մաքրումն աղաջրով

Նիհարելու համար անհրաժեշտ է պարբերաբար աղաջուր խմել: Բայց ոչ սովորական աղով, այլ՝ ծովային:

Աղն ունի թուլացնող հատկություն, ինչն ամբողջությամբ մաքրում է աղիները, որը և շատ կարևոր է նիհարելու համար: Աղաջուրը խթանում է նաև մարսողական գործընթացները: Արդեն մի քանի օր հետո Դուք կնկատեք ազդեցությունը. որովայնը կփոքրանա:

Արագ նիհարելու  կանոն

1. Մաքրում աղաջրով

Պատրաստեք աղի լուծույթ՝ 1 թ/գ ծովային աղը լուծելով 1 լ ջրի մեջ: Նախաճաշելուց 30 րոպե առաջ պետք է խմել 200 մլ աղաջուր: Եվս 200 մլ աղաջուր պետք է խմել նախաճաշելուց 2.5 ժամ հետո:

1 բաժակ աղաջրի կանոնը պետք է աշխատի ամեն անգամ սնունդ ընդունելու ժամանակ: Դա նշանակում է, որ ճաշելուց 30 րոպե առաջ և 2.5 ժամ հետո պետք է խմել 200 մլ աղաջուր:


Լնդերի բուժում աղի միջոցով

 

Պերիօդոնտիտի ժամանակ շատ օգտակար է մեղրի մեջ լուծված աղով լնդերի մերսումը (5-10 գրամ կերակրի աղն անհրաժեշտ է լուծել 20 գրամ մեղրի մեջ):

 

Անսպասելի ատամնացավի դեպքում կարելի է օգտագործել հետևյալ լուծույթը. կես բաժակ ջրին ավելացնել մի պտղունց աղ և 2-3 կաթիլ քափուրի(կամֆորա) յուղ: Այս լուծույթով ողողումների դեպքում ցավը կմեղմանա 10-15 րոպեում:

Մրսածության բուժում աղի միջոցով

Մեկ բաժակ ջրին ավելացնել մեկ թեյի գդալ աղ, 2-3 կաթիլ յոդ և ստացված լուծույթը կաթեցնել 2-3 կաթիլ յուրաքանչյուր քթանցքին օրը 3-4 անգամ: Այս լուծույթը հնարավոր է օգտագործել նաև առանց յոդի, իսկ ցանկության դեպքում կարելի է օգտվել նաև քթի խոռոչի լվացումների համար նախատեսված հատուկ սարքից, որը վաճառվում է դեղատներում:

 
Եթե զգում եք քթի փակվածություն, փորձեք դնել տաքացնող կոմպրես: Դրա համար կարելի է թավայի մեջ տաքացնել աղը, լցնել այն կտավե փոքրիկ պարկի մեջ և երկու կողմից դնել քթին: Կոմպրեսը կարելի է պահել մինչև աղի սառելը: Այս միջոցը, սակայն, պետք է օգտագործել կամ հիվանդության սկզբում, կամ՝ վերջում, քանի որ հիվանդության սուր շրջանում վարակը կարող է տարածվել և ախտահարել ուրիշ օրգաններ:

 

Քթի արյունահոսության դեպքում կարելի է պատրաստել հետևյալ լուծույթը. 1 ոչ լիքը թեյի գդալ աղը լուծեք մեկ բաժակ սառը ջրում, այնուհետև այդ լուծույթով կատարեք քթի խոռոչի լվացում: Կարելի է այս գօրծընթացը կրկնել մի քանի անգամ՝ հեղուկը քթի խողոչում պահելով 5 վայրկյան:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը