Ավելացրեք օղի կամ այլ ալկոհոլ խմորին և այն կլինի ավելի փքուն, թեթև, փխրուն և հարուստ ծակոտիներով

Դիտումներ 253
Ավելացրեք օղի կամ այլ ալկոհոլ խմորին և այն կլինի ավելի փքուն, թեթև, փխրուն և հարուստ ծակոտիներով

Խմորին մի քիչ օղի ավելացնելը շատ տնային տնտեսուհիների հին ավանդույթն է, նրանց յուրահատուկ գաղտնիքը: Շատ հայտնի է չեբուրեկիի բաղադրատոմսը՝  խմորի մեջ քիչ քանակությամբ ալկոհոլով, ինչի շնորհիվ եփլիս այն շերտավորվում է, իսկ վրան փուչիկներ են հայտնվում՝ ինչպես դրսում վաճառվող չեբուրեկիներն են լինում:

 
 
Պարզվում է, օղին նպաստում է, որպեսզի ցանկացած խմոր, ինչպես թթխմորով պատրաստվող, այնպես էլ առանց թթխմորի, լինի ավելի փխրուն: Դրա շնորհիվ հացաբուլկեղենն ու թխվածքները լինում են ավելի փքուն և ավելի երկար են պահպանում թարմությունը: Սպիրտի հոտը թող ձեզ չվախեցնի, քանի որ այն եփելու ընթացուք ամբողջովին գոլորշիանում է:

Այսպիսով, եթե որոշել եք փորձարկել «հարբած » խմորի բաղադրատոմսը, ապա  ձեզ կծանոթացնենք պատրաստման մի քանի խորամանկությունների հետ:

 


Ինչպես հունցել խմորը օղով

  1. Խմորը պատրաստելուց հետո դնել այն 2 ժամ տաք տեղ կամ սառնարանում:
  2. Խմորի մեջ կարող եք ավելացնել ցանկացած ալկոհոլ կամայական քանակությամբ, սակայն նվազագույնը պետք է լինի 1թ/գ, իսկ առավելագույնը 1 ճ/գ 1 կգ խմորին:
  3. Բոլոր բաղադրիչները պետք է լինեն ոչ սառը, ցանկալի է սենյակային ջերմաստիճանի:
  4. Կարելի է պատրաստել հատուկ էսենցիա 70%-անոց սպիրտով շաֆրանի կամ ցիտրուսակեղևի հետ: Այս դեպքում խմորը ոչ միայն փքուն է ստացվում, այլև հաճելիորեն բուրում է:
  5. Օղին ավելացրեք հեղուկ բաղադրիչների մեջ, խառնեք, ապա լցրեք ալյուրի մեջ:

Օղով  կամ կոնյակով հունցած խմորը լինում է շատ ավելի փքուն և բազմաթիվ ծակոտիներով:

Աղբյուր ` hayinfo 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը