Ատամները սպիտակեցրեք 5 օրում, օրական ընդամնեը 2 անգամ սրբեք ատամները այս մրգով


Ատամների գույնը որոշվում է էմալի գույնով: Իսկ էմալի գույնը, իր հերթին, կախված է շատ գործոններից՝
- Ժառանգականություն
- Սնդի տեսակ
- Ներքին օրգանների վիճակ
- Օգտագործվող ըմպելիքների քանակ և որակ (դրանցում բնական և քիմիական ներկանյութերի առկայություն), նաև ջերմաստիճան
- Վնասակար սովորություններ (ծխելը վատացնում է էմալի գույնը)
- Օգտագործվող դեղամիջոցներ
- Ատամների առողջություն
- Նյութափոխանակություն օրգանիզմում
- Հիգիենիկ միջոցառումների կատարման որակ և պարբերականություն (ատամների պրոֆեսիոնալ մաքրում)
-
Ատամների սպիտակեցման ամենաօգտակար տարբերակը կարելի է համարել պրոֆեսիոնալ մաքրումը:
Տնային պայմաններում էմալի երանգը հաջողվում է բացել 1-2 տոնով:
Ցիտրուսային մրգերի կեղևի ներսի մասը (նարնջի, կիտրոնի), բանանի (ատամները սրբերլ օրական 1 անգամ 7-10 օր):
Ելակի փափկամիս (ատամները սրբել օրական 2-3 անգամ 5-7 օր):
Չհասած լոլիկի փափկամիս (ատամները սրբել օրական 1 անգամ 5-7 օր):
Սպիտակեցնող չափազանց ագրեսիվ միջոցները (ջրածնի պերօքսիդ և սոդա), նաև դրանց անվերահսկելի օգտագործումը կարող են վնասել էմալը, քանի որ դրանք կարող են բարակեցնել այն, նվազեցնել հանքայնացման աստիճանը: Սպիտակեցումը խորհուրդ է տրվում կատարել միայն էմալի ձևավորման գործընթացի ավարտից հետո (18 տարեկանից հետո):
Որպեսզի ատամները հնարավորինս երկար սպիտակ մնան, անհրաժեշտ է՝
Ճիշտ սնվել (օգտագործել կոշտ մանրաթելային սնունդ, կաթնամթերք)
Հրաժարվել ներկանյութերով սննդամթերքների և ըմպելիքների (սուրճ, թեյ, կարմիր գինի) հաճախակի օգտագործումից
Պարբերաբար խնամել բերանի խոռոչը (օրական 2 անգամ մաքրել ատամները խոզանակով և թելով, ամեն անգամ ուտելուց հետո ողողել բերանը)
