Ատամներից սպիտակեցման համար օգտագործեք այդ գաղտնի միջոցը


Լավագույն միջոցները՝ ատամները տնային պայմաններում սպիտակեցնելու համար:
Կերակրի սոդա
Մի գդալ կերակիր սոդան ու մի պտղունց կերակրի աղը հիանալի միջոց են ատամնափառից ազատվելու և ատամնաշարը մի քանի երանգով գունաբացելու համար: Հարկավոր է ատամի խոզանակը խոնավեցնել, վրան լցնել ստացված խառնուրդը և դրանով մաքրել ատամներն ու ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով:
Ցիտրուսային մրգերի մանրացրած կեղևներ
Հարկավոր է սրճաղացով մանրացնել ցիտրուսային մրգերի կեղևի սպիտակ հատվածը, խառնել այն ատամի մածուկին և օգտագործել ամեն օր ատամները լվանալիս: Այս միջոցը ոչ միայն սպիտակեցնում է ատամների դեղնած էմալը, այլև կանխում է ատամնաքարի առաջացումը:
Ակտիվացված ածուխ
Բավական է ածուխի մեկ հաբը տրորել. ատամի թաց խոզանակը թաթախել փոշու մեջ և մաքրել ատամները:
Շատ կարևոր է, որ այս միջոցը շատ չկիրառել, քանի որ կարող եք վնասել ատամի էմալը
Խմորի փխրեցուցիչ և կիտրոնի հյութ
Մեկ թեյի գդալ փխրեցուցիչը և մեկ թեյի գդալ կիտրոնի հյութը խառնել և խառնուրդով 2 րոպե տրորել ատամները: Պետք չէ երկու րոպեից ավել պահել խառնուրդը բերանի խոռոչում: Կրկնել շաբաթական 1-2 անգամ:
