Ատամի ցավը դա ամենատհաճ ցավերից է, այս միջոցները կօգնեն արագ ազատվել այդ ցավից

Դիտումներ 1348
Ատամի ցավը դա ամենատհաճ ցավերից է, այս միջոցները կօգնեն արագ ազատվել այդ ցավից

1. Անանուխ։ Անանուխի թեյը վաղուց է հայտնի՝ որպես արագ ազդող և ցավազրկող միջոց։ Անանուխից խիտ թուրմ պատրաստեք և ողողեք բերանը։

2․ Աղաջուր։ Ատամի ցավը թեթևացնելու ևս մեկ պարզ և արդյունավետ միջոց է տաք աղի ջուրը։ Աղը սպանում է ցավ առաջացնող և վիրուսային միկրոօրգանիզմները։

3. Սառույց։ Անտանելի ատամի ցավը թեթևացնելու գործում օգնության է հասնում սառույցը։ Այն հարկավոր է դնել ձեռքի այն հատվածում, որը ցուցադրված է լուսանկարում, և թողնել 5-7 րոպե։


Ատամի ցավազրկումը տան պայմաններում

1. Ամենահայտնի միջոցը ցավազրկող հաբերն են. անալգին, նուրոֆեն, իբուպրոֆեն, ասպիրին և նույնիսկ սպազմալգոն:

 2. Օգնում է նաև վալոկորդինով թրջոցը: Այն պետք է դնել ցավացող ատամի վրա:

3. Բերանը ողողել սոդայի լուծույթով (1 բաժակ գոլ ջրի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ սոդա և կարելի է ավելացնել նաև մեկ կաթիլ յոդ):

4. Լավ է օգնում նաև  սխտորա-սոխային թրջոցը: Վերցնել հավասար  քանակությամբ սոխ, սխտոր և աղ, բոլորը լավ մանրացնել և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Այս զանգվածից դնել տամպոնի վրա և տեղադրել ցավացող ատամին:

 5. Ականջի մերսում: Հարկավոր է մերսել այն ականջը,  որ կողմում ցավում է ատամը: Եթե ցավում է աջ կողմի ատամը, ապա անհրաժեշտ է մեծ և միջին մատների օգնությամբ մերսէլ աջ ականջի բլթակը կամ ականջի վերևը:  Մերսումը տևում է մոտ 5-10 րոպե:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը