Աստղագուշակը հոկտեմբերի 9-ի համար

Դիտումներ 197
Աստղագուշակը հոկտեմբերի 9-ի համար

Խոյ

 

Դուք այսօր, հենց միայն սպորտային հետաքրքրությունից ելնելով, պատրաստ եք համառորեն ապացուցելու Ձեր ամենացնդած գաղափարն անգամ: Ձեզ հետ վեճի բռնվելն անիմաստ է: Առավել ևս, որ կես ժամից Դուք նույն եռանդով կսկսեք ապացուցել հակառակը: Այնուամենայնիվ, Ձեզ համար ավելի լավ կլինի, որ օրն անցկացնեք երեխաների կամ պատանիների հետ շփվելով: Ա՛յ նրանք պատրաստ են Ձեզ լսելու՝ բերանները զարմանքից բացած:

Ցուլ

 

Դուք համառորեն կգնաք դեպի Ձեր նվիրական նպատակը, մանավանդ, եթե այն մի մեծ կապ փող է: Մյուսները դժվար թե կարողանան Ձեզ համոզել, որ հետ կանգնեք Ձեր մտահղացումից: Այդպիսի փորձը Դուք անհաջող կատակ կհամարեք: Եթե հանկարծ հետ կանգնեք, ապա միայն նրա համար, որ Ձեր նպատակին հասնելու այլ ճանապարհ գտնեք: Ամեն դեպքում Դուք այսօր մեծ հնարավորություններ ունեք Ձեր ֆինանսական վիճակը բարելավելու…

Երկվորյակներ

 

Այսօր պատրաստ եք ամեն ինչ անելու, որ ապացուցեք Ձեր ճշմարտացիությունը: Սակայն հարցն այն է, թե դա Ձեր ինչին է պետք: Ավելի լավ չէ՞՝ Ձեր եռանդը ծախսեք իրական նպատակի հասնելու համար: Իսկ եթե այսօր ուզում եք ինչ-որ բան ապացուցել, ապա ճիշտ կլինի ոչ թե Ձեր ճշմարտացիությունը շրջապատողներին ցույց տալը, այլ անփոխարինելիությունը: Իհարկե, ամեն մեկին չէ, որ դա պետք է ցույց տալ, այլ ղեկավարին, որից կախված են Ձեր կարիերան և աշխատավարձը:

Խեցգետին

 

Դուք զարմանքով կհայտնաբերեք, որ կարող եք արտասովոր ճկունություն և դիվանագիտություն դրսևորել: Կողքից դա կարող է հարմարվողականություն կամ զիջում թվալ: Բայց բնավ այդպես չէ: Եթե այսօր նույնիսկ համաձայնեք ուրիշի կարծիքին, ապա դա կանեք միայն նրա համար, որ ազատվեք ընդդիմախոսից: Սակայն Դուք կվարվեք այնպես, ինչպես ինքներդ եք ուզում…

Առյուծ

 

Ձեր օրը, ամենայն հավանականությամբ, կանցնի անդադար վեճերի մեջ, որոնք ոչ մի հիմք չունեն: Այնպես էլ չէ, որ Ձեզ համար կենսականորեն անհրաժեշտ է Ձեր մտքերից մեկն ապացուցել: Ավելի շուտ՝ Դուք վեճի կբռնվեք՝ սովորական սպորտային հետաքրքրությունից դրդված: Այսօր կարող եք բուռն կերպով ապացուցել ինչ-որ դատարկ բան, որին ինքներդ էլ չեք հավատում: Սա է պատճառը, որ այսօր Ձեզ հետ վիճելն անիմաստ է:


Կույս

 

Այսօր չափազանց ակտիվ եք և գործունյա: Ավելին, Ձեզ քիչ կթվա սեփական ակտիվությունը, այդ պատճառով էլ ամեն ինչ կանեք, որ շրջապատողներին էլ գործի դնեք: Գլխավորն այն է, որ շատ ուղղագիծ չլինեք, որպեսզի շրջապատողները ոչինչ չկասկածեն և չհրաժարվեն Ձեզ հետ լուծ քաշելուց:

Կշեռք

 

Վատ չի լինի, որ այսօր շփվեք երեխաների հետ: Եթե զավակներ չունեք, ոչինչ, կարող եք զրուցել կրտսեր եղբայրների, քույրերի կամ զարմիկների հետ, ծայրահեղ դեպքում՝ հարևան փոքրիկների հետ: Եթե անգամ այսպիսի շփումը չբերի ոչ մի կոնկրետ օգուտ, միևնույնն է, Ձեզ դրական լիցքեր կպարգևի: Մի՞թե քիչ բան է…

Կարիճ

 

Այսօր Ձեր հոգում կարթնանա ոչ միայն ռազմավարական, այլև մարտավարական տաղանդը: Ոչ ոք չի կարողանա Ձեզ հետ պահել Ձեր մտահղացումներից: Ով փորձի, կընկնի տհաճ վիճակի մեջ: Այն ամենը, ինչ Դուք ծրագրել եք այսօր, կձգտեք իրականացնել ցանկացած միջոցով (նույնիսկ գլուխների վրայով քայլելով): Ձեր պլանների մեջ բնավ չի մտնում ուրիշների առարկությունները լսելն անգամ…

Աղեղնավոր

 

Այսօր երկընտրանքի առջև կլինեք և կտատանվեք կարևոր որոշում ընդունելիս: Եթե որևէ մեկին այդ պատճառով անվճռական թվաք, նա կսխալվի: Ուղղակի աստղերն այսօր Ձեզ տրամադրում են ամեն քայլը մանրամասն ծանրութեթեև անելու: Իսկ երբ որոշումն ընդունվի, տատանումներից հետք անգամ չի մնա, և Ձեզ Ձեր ընտրած ճանապարհից հետ պահելու յուրաքանչյուր փորձ անհաջողության կմատնվի:

Այծեղջյուր

 

Դուք հակված եք համառություն դրսևորելու նույնիսկ ամենաանշան առիթով: Ձեզ համոզելը կամ Ձեզ հետ վիճելը շատ դժվար կլինի: Ըստ էության, դա անիմաստ բան է: Ավելի շուտ՝ մեկ-երկու օրից արդեն վեճի առիթը հենց Ձեզ մանր ու ծիծաղելի բան կթվա: Արժե՞ դրա համար գլուխ ջարդել: Սակայն այսպիսի վարքով շատ հեշտ կարելի է վաստակել կռվազանի անուն…

Ջրհոս

 

Այսօր որոշակի դժգոհություն կզգաք Ձեր կարգավիճակից: Ընդ որում, այդ դժգոհությունը բավականին սուր կլինի: Ուղղակի մերթընդմերթ ցանկություն կունենաք Ձեր իմիջը շրջապատողների աչքում ամրապնդելու և բարելավելու: Այսօր իսկապես հնարավորություն կունենաք ղեկավարության առջև Ձեր վարկը բարձրացնելու: Հակառակ սեռի առջև էլ կկարողանաք ավելի լավ կողմից ներկայանալ:

Ձկներ

 

Այսօր, ամենայն հավանականությամբ, կսրվի Ձեր ծնողական բնազդը: Զարմանալի չէ, եթե օրվա ընթացքում Ձեր գլխում պտտվեն ցեղը շարունակելու և սիրելիի հետ հարաբերություններն ամրապնդելու մտքերը: Այսօր հնարավորություն ունեք Ձեր հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու՝ ընտանիք կազմելու կամ երեխա ունենալու որոշում ընդունելով: Իսկ եթե այսօր պարզապես ուզում եք Ձեզ ուրախություն պարգևել, տու՛ն բերեք փոքրիկ փիսիկ կամ շնիկ: 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը