Ասպիրինը կենցաղում կիրառելու 7 եղանակ


Ասպիրինը շտապօգնություն է բարձր ջերմաստիճանի ու գլխացավի դեպքում, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է օգնել նաև կենցաղում՝ որոշակի խնդիրների հանդիպելիս:
Այսպես.
1. Այն կօգնի երկար պահպանել ներկած մազերի գույնը
Որպեսզի մազի ներկը երկար ժամանակ չգունազրկվի, այն պետք է պաշտպանել քլորից: Մազերը ամենաարագը գունազրկվում են լողավազան այցելելիս, այնպես որ, լողանալուց հետո մազերին 1 բաժակ ջուր լցրեք, որտեղ 6 ասպիրինի հաբ լուծված կլինի: Թողեք 15 րոպե, լվացեք շամպունով:
2. Կօգնի անթերի հարթ ներբաններ ու կրունկներ ունենալ
Որպեսզի ոտքի ներբաններն ու կրունկները հարթ ու փափուկ դառնան, անհրաժեշտ է 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, մի քանի հաբ ասպիրին ու մի քիչ ջուր խառնել: Ստացված զանգվածով ողողեք ոտքերն ու բամբակե գուլպաներ հագեք: Պրոցեդուրան 10-15 րոպե պետք է տևի: Վերջում կրունկի կոշտացած հատվածները մշակեք ոտքի քարով ու լվացեք: Ասպիրինի վաննայի ևս մեկ եղանակ. թասի մեջ տաք ջուր լցրեք, ապա մի քանի հաբ ասպիրին լուծեք դրա մեջ, ոտքերը 20-30 րոպե թողեք դրա մեջ: Նշված ժամանակից հետո հեշտությամբ քարի միջոցով կմաքրեք կոշտացած մասերը:
3. Միջատների խայթոցների դեպքում
Ճանճերի ու մրջյունների խայթոցներից առաջացած քորն ու ցավի զգացումը կարելի է վերացնել ասպիրինի օգնությամբ: Դրա համար պետք է խայթած հատվածը ջրով թրջել ու փշրած ասպիրին քսել վրան:
4.Հագուստի վրայից կօգնի վերացնել քրտինքի հետքերը
Հագուստը 3 ժամով թրջեք 1 բաժակին 4 ասպիրինի հաբ հարաբերակցությամբ լուծույթի մեջ: Դրանից հետո սովորական լվացքի փոշով լվացեք այն:
5. Կօգնի լիցքավորել մեքենայի շարժիչը
Եթե ձմռան ցուրտ առավոտը կամ մեկ ուրիշ իրավիճակում հայտնաբերել եք, որ շարժիչը չի միանում, փորձեք դրա մեջ մի քանի հաբ ասպիրին գցել: Այս եղանակը հարմար կլինի նրանց, ում շարժիչի վերին մասում հատուկ անցք կա: Իսկ սկզբունքը շատ պարզ է. ասպիրինը ռեակցիայի մեջ է մտնում շարժիչում առկա ծծմբական թթվի հետ, լիցք է ստեղծվում, որն էլ հենց տվյալ պարագայում պետք է օպերատիվ ձևով օգտագործել:
6. Ծաղիկների թարմությունը պահպանել
Ծաղիկների թարմությունը երկար ժամանակ պահպանելու համար անհրաժեշտ է վազի ջրի մեջ մի քանի հաբ ասպիրին լուծել:
7. Կարելի է օգտագործել բույսերը սնկերից պաշտպանելու համար
Շատ հողագործներ հողի սնկից հենց ասպիրինի միջոցով են ազատվում: Հողը «բուժելու» համար անհրաժեշտ է 1 լիտր ջրում 1 ասպիրինի հաբ լուծել ու դրանով ջրել բույսերը:
