Ասպիրինը կարելի է օգտագործել թէ կենցաղում, թէ մաշկի առողջական մի շարք խնդիրներ լուծելու համար


1. Ներկված մազերի գույնը պահպանելու համար
Ներկած մազերի գույնը երկար պահպանելու համար դրանք պետք է պաշտպանել քլորի ազդեցությունից: Լողավազան հաճախելուց հետո 1 բաժակ ջրի մեջ լուծեք 1 հաբ ասպիրին և դրանով ողողեք մազերը: 15 րոպեից լվացեք շամպունով:
2. Անթերի կրունկներ
Որպեսզի կրունկների մաշկը լինի փափուկ, հարկավոր է մի քանի ասպիրինի հաբ, 1 թեյի գդալ լիմոնի հյութ և մի քիչ ջուր խառնել, և քսել կրունկներին ու հագնել պոլիէթիլենային շերտով կիսագուլպաներ: 10-15 րոպեից հետո կոշտուկները մշակել պեմզայով: Կարելի է նաև ոտքերը դնել ասպիրինային տաք վաննայի մեջ:
3. Միջատների խայթոցների դեմ
Խայթված տեղը թրջում են ջրով և շփում ասպիրինով:
4. Հագուստի վրա քրտինքի հետքերի վերացումը
Մեկ բաժակ ջրում լուծեք 4 հաբ ասպիրին: Դրանով թրջեք հագուստը և թողեք 3 ժամ, ապա լվացեք:
Խառնել ասպիրինն ու շագանակագույն շաքարավազը, մեղրը, ձիթայուղն ու վիտամին Е-ն: Այդ խառնուրդը շուրթերի համար հիանալի սկրաբ է դառնում:
Ասպիրինը խառնել կիտրոնի հյութի ու ջրի հետ և այդ խառնուրդը քսել կրունկների վրա, թողնել 10 րոպե, որից հետո լվանալ: Որից հետո կարելի է խնդրահարուց հատվածները մշակել պեմզայով:
Ներաճած մազերը կարող են բավականին լուրջ բորբոքում առաջացնել: Տրորած ասպիրինի հաբը կարող է օգնել նվազեցնել բորբոքումն ու դիսկոնֆորտը, որը առաջանում է այդ խնդրի դեպքում:
