Աշխատելուն զուգահեռ՝ 50 տարեկանից ստանալ կենսաթոշակ. քաղաքացիների հարցերի հետքերով

Դիտումներ 415
Աշխատելուն զուգահեռ՝ 50 տարեկանից ստանալ կենսաթոշակ. քաղաքացիների հարցերի հետքերով

Dialogue.am-ի Սոցիալական իրավունք շարքի մասնակի կենսաթոշակների մասին հրապարակումը շարունակում է մեծ արձագանք ստանալ:

Նշենք, որ  50-55 տարեկան քաղաքացիները, ովքեր աշխատել են հատուկ ցանկով նախատեսված մասնագիտություններով, կարող են անցնել կենսաթոշակի, եթե ունեն 25 տարվա աշխատանքային ստաժ, որից 12 տարին մինչև 2003 թվականը աշխատել են ցանկով նախատեսված մասնագիտությամբ:

Քաղաքացիների տասնյակ հարցերն ամբողջացնելով` Dialogue.am կայքը դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն:

Հարցերին պատասխանել է ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:


Քաղաքացի. Օրենքում նշված է, որ մասնակի կենսաթոշակ կկարողանանք ստանալ, եթե աշխատել ենք մինչև 2003 թվականը: Ես աշխատել ու հիմա էլ աշխատում եմ որպես մանկավարժ, բայց մասնագիական ստաժս կլրանա 12 տարի, եթե հաշվարկվի նաև 2003-ից հետո աշխատածս տարիները: Նման սահամանափակման պատճառով ես ու ինձ պես հարյուրավոր մանկավարժներ չենք կարողանում օգտվել օրենքով մեզ տրված արտոնությունից:

Ինչպե ՞ս կպարզաբանեք նման սահմանափակումը, չէ որ ստացվում է, որ այս որոշումը շատ կարճ կյանք ունի:

Պատասխան.  Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվելու համար պարտադիր պայման է, որ  քաղաքացին ցանկով նախատեսված մասնագիտությամբ աշխատած լինի մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը և ունենա 12 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ. այս դրույթը վերանայման ենթակա չէ:

Ի դեպ, կենսաթոշակի այս տեսակը ժամանակին վերացվեց, որոշվեց մասնակի կենսաթոշակի իրավունք տալ նրանց, ովքեր հասցրել էին մինչ այդ գրանցվել և օգտվել այս իրավունքից: Սակայն, որպեսզի մյուս շահառուների համար անարդար մոտեցում չլինի, որոշվեց սահմանել այն դրույթը, որը հիմա գործում է: Այսինքն` ընդառաջ գնալով շատ քաղաքացիների՝ մինչ հիմա էլ ցանկացած ոք, ով համապատասխանում է ցանկին, ունի բավարար աշխատանքայի ստաժ, կարող է դիմել ու իրացնել իր իրավունքը:

 

Քաղաքացի. Ես մանկավարժ եմ, ունեմ 26 տարվա աշխատանքային ստաժ: Աշխատում եմ 1991թ.-ի նոյեմբերից և ըստ օրենքի 55 տարիս լրանալուց հետո պետք է օգտվեի մասնակի կենսաթոշակի իրավունքից: Սակայն պարզվեց, որ ինձ չի բավարարում օրացույցային 1 ամիս և մերժվեցի: Այդ խիստ մոտեցման դեպքում ինչ եք առաջարկում , ինչ անել ինձ նրանց, ովքեր նույն իրավիճակում են հայտնվել ընդամենը 1 ամսվա ստաժի պակասի պատճառով:Արդյո ՞ք հնարավոր չէ կարգը վերանայել:

Պատասխան. Սահմանված ժամկետները հստակ են: Ցավոք միշտ էլ կգտնվեն մարդիկ ում այս կամ մեկ այլ օրենքով տրվող արտոնությունից օգտվելու համար չի բավարարի մեկ օր կամ մեկ ամիս: Սա էլ գնացքի պես մի բան է, կապ չունի ուշացել ես 5 րոպե թե մեկ ժամ: Արտոնությունից օգտվելու համար պարտադիր պայման է ունենալ այնքան ստաժ, որքան սահմանաված է օրենքով: Պակասող ժամկետների դեպքում մասնակի կենսաթոշակից օգտվել չեք կարող:

 

Քաղաքացի. Խոսակցություններ կան, որ վերջերս նոր մասնագիտությունների խումբ է ներառվել մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների ցանկ, ճի ՞շտ է այդ լուրերը, թե ոչ :

 

Մանրամասն` այստեղ:

Ամենաընթերցվածը