Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 1224
Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները: Գրում է med.tert.am-ը

Արյան խտացումը շատ լուրջ խնդիր է, որի հետևանքով ներքին օրգանները տուժում են թթվածնային քաղցից և բարձրանում է թրոմբների առաջացման հավանականությունը: Նման լուրջ առողջական խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ սնվել և օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ օգտագործել:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական արդյունավետ միջոցներ, որոնք օգտագործելով կարելի է կարգավորել արյան խտությունն ու բարելավել շրջանառությունը:

 

Արյունը ջրիկացնող բնական միջոցներ

 

Դարչին ու կոճապղպեղ

30 գրամ կոճապղպեղի թարմ արմատին, մի պտղունց դարչնին և 1 թեյի գդալ կանաչ թեյին հարկավոր է ավելացնել 0.5 լիտր եռման ջուր, 15 րոպե թրմել, այնուհետև քամել և ավելացնել կիտրոն ու մեղր (ըստ ճաշակի): Ըմպելիքը պետք է լինի գոլ վիճակում: Այն հարկավոր է խմել փոքր կումերով ամբողջ օրվա ընթացքում:
 

Լամինարիա

 

Չորացրած լամինարիան հարկավոր է մանրացնել սրճաղացի միջոցով և օգտագործել սննդի հետ աղի փոխարեն: Կարելի է նաև լամինարիան օգտագործել առանց որևէ մթերքին ավելացնելու օրական մեկ անգամ 1 թեյի գդալ: Այն կօգնի նվազեցնել արյան թանձրությունը և կբարձրացնի անոթների տոնուսը:

Ծլած ցորեն


 

Շատ օգտակար կարող է լինել նաև ծլած ցորենը: Օրական հարկավոր է օգտագործել 1 ճաշի գդալ ծլած ցորեն: Այս մթերքը կարելի է օգտագործել աղցանների մեջ և ավելացնել 1 թեյի գդալ կտավատի յուղ, որը հարուստ է արյան թանձրության կարգավորման համար շատ կարևոր օմեգա-3 ճարպաթթուներով:

Կերակրի սոդա


Թանձր արյան դեպքում շատերը դիմում են կերակրի սոդայի օգնությանը: Պարզապես հարկավոր է 0.5 թեյի գդալ կերակրի սոդան լուծել մի բաժակ գոլ ջրում:

Կտավատի յուղ


Այս խնդրի դեպքում հիանալի միջոց է նաև կտավատի յուղը, որը հարկավոր է ընդունել առավոտյան դատարկ ստամոքսին (1 ճաշի գդալ): Եթե յուղը խմելը շատ տհաճ է, ապա կարելի է այն ավելացնել տարբեր ուտեստներին:

 

Սակայն հարկ է հիշել, որ մինչ արյունը ջրիկացնող միջոցներն ընդունելը հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ չափազանց ջրիկ արյունը նույնպես շատ վտանգավոր է:

 

Նաև հարկավոր է հրաժարվել երշիկեղենից, ապխտած սննդամթերքից, ճարպոտ ու տապակած սննդից, ինչպես նաև սննդամթերքի այն տեսակներից, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին K (օրինակ՝ բանանը): Շատ կարևոր է նաև օգտագործվող սուրճի քանակությունը նվազեցնելը:

 

Նշված սննդակարգին հետևելուց բացի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև օգտագործվող հեղուկի քանակությանը: Մասնագետները խորհուրդ են տալիս օրական առնվազն 1.5 լիտր հեղուկ ընդունել: Լավագույն տարբերակներն են կանաչ թեյը, բուսական թեյերը, բնական հյութերը (լավագույնը կարմիր խաղողի հյութն է) և մաքուր ջուրը:

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/02/02/blood/39792

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը