Արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորող լավագույն մթերքները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 286
Արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորող լավագույն մթերքները: Գրում է med.tert.am-ը

Յուրաքանչյուրն էլ կարող է իջեցնել արյան մեջ  «վատ» խոլեստերինի մակարդակը` առանց դեղորայքին միջոցների   օգնությանն դիմելու, և այդ ամենի  հետ մեկտեղ ազատվել սրտի և արյան անոթների հիվանդությունների զարգացման ավելորդ ռիսկից:

Այդ ամենի համար անհրաժեշտ է ընդհամենը մի փոքր գիտելիք և համբերություն:


Բժշկության մեջ վաղուց արդեն հայտնի են այն սննդամթերքները, որոնք կարող են կարգավորել այրան մեջ խոլեստերինի մակարդակը:


Նրանց թվում են սոյայի սպիտակուցները(տոֆու), ընկույզը (հունական և  գետնանուշ), բջջանյութով հարուստ բանջարեղենները, մրգերը, հացահատիկային մթերքներն ու  ֆիտոստերոլները:

 
Տորոնտոյի համալասարանի մասնագետների իրականացրած նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կես տարվա ընթացքում այս մթերքների կանոնավոր օգտագործումը զգալիորեն իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն ու բարձրացնում «լավ» խոլեստերինի մակարդակը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը