Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․ Այս օրերին տվյալ հիվանդությունը շատ է տարածվում, ուստի եղեք զգույշ և բժկի հսկողության ներքո

Դիտումներ 274

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․ Այս օրերին տվյալ հիվանդությունը շատ է տարածվում, ուստի եղեք զգույշ և բժկի հսկողության ներքո

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել։

Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները, մեծանում է սիրտ-անոթային սուր հիվանդությունների հավանականությունը:
Զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող անձանց մոտ հատկապես կարող են նկատվել արյան շրջանառության համակարգի հետ կապված փոփոխություններ`
 


☑️ զարկերակային ճնշման բարձրացում
☑️ սրտի կծկումների հաճախության բարձրացում
☑️ սրտի իշեմիկ հիվանդության երևույթներ:
❤️‍🩹Սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պետք է գտնվեն բժշկի (ընտանեկան բժիշկ, սրտաբան, թերապևտ) հսկողության տակ անհրաժեշտության դեպքում` նշանակված դեղի դեղաչափերը կարգավորելու համար:
Զարկերակային գերճնշումը կարող է առաջացնել մի շարք բարդություններ`
 


➡️սիրտ-անոթային հիվանդություններ (սրտի
➡️իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն և այլն)
➡️ուղեղանոթային հիվանդություններ (ներուղեղային արյունահոսություն, իշեմիկ
ինսուլտ, անցողիկ իշեմիկ գրոհ և այլն)
➡️պերիֆերիկ զարկերակային հիվանդություն
➡️ երիկամների հիվանդություններ
➡️ հիպերտենզիվ ռետինոպաթիա:
 
 
🏃‍♂️ Փոփոխելով ապրելակերպը` կարելի է հասնել զգալի բարելավման, այն է`
✅գիրության առկայության դեպքում նվազեցնել մարմնի զանգվածը
✅ սննդի մեջ նվազագույնի հասցնել աղի քանակությունը
✅ հաճախակի մարզվել, քայլել


Ամենաընթերցվածը