Առողջական խնդիրներ, որոնց ախտանշան կարող է լինել ոտքերի այտուցվածությունը: Գրում է med.tert.am-ը


Մարդու օրգանիզմը շատ բարդ մեխանիզմ է, որն ուսումնասիրելը կօգնի ժամանակին հայտնաբերել հիվանդություններն ու կանխել դրանց հետագա զարգացումը:
Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը փորձում է նախազգուշացնել ախտանշանների միջոցով: Հաճախ մարդիկ անտեսում են այդ ախտանշանները, մինչդեռ անգամ ամենաննշան խնդիրը կարող է պայմանավորված լինել լուրջ հիվանդությամբ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 վտանգավոր հիվանդություն, որոնց մասին կարող է վկայել ոտքերի այտուցվածությունը:
1. Ռևմատոիդ արթրիտ
Արթրիտի այս տեսակի առաջին ախտանշանը ոտքերի այտուցվածությունն է, ինչպես նաև հոդերի հատվածում ցավն ու մաշկի կարմրածությունը:
2. Բարձիկաբորբ (бурсит)
Այս հիվանդությունը սովորաբար ախտահարում է ծնկները, արմունկներն ու ուսերը: Սա բորբոքային հիվանդություն է, որը ոտքի ստորին հատվածն ախտահարելու դեպքում դրսևորվում է ատուցով:
3. Հոդատապ
Այս հիվանդությունը խիստ բացասաբար է ազդում հիվանդի շարժունակության վրա, ինչը պայմանավորված է հոդերում միզաթթվի կուտակմամբ: Սկզբնական շրջանում այն դրսևորվում է հոդի այտուցվածությամբ և սաստիկ ցավով, ուստի նման ախտանշանների դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
4. Ցելյուլիտ
Չնայած, որ ցելյուլիտը կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, այն առավել հաճախ ի հայտ է գալիս ոտքերի վրա: Այս դեպքում ախտահարված հատվածի մաշկը կարող է այտուցվել և անգամ բորբոքվել:
5. Լիմֆեդեմա
Այս հիվանդության դեպքում մարմնի տարբեր հատվածներում սկսում է ավիշ կուտակվել, ինչը հանգեցնում է այտուցների առաջացման:
6. Սրտային անբավարարություն
Սրտային անբավարարությունը կարող է պայմանավորված լինել հեղուկի կուտակմամբ, ուստի ոտքերի այտուցվածությունը կարող է վկայել նաև այս վտանգավոր հիվանդության մասին:
7. Արթրիտ
Արթրիտի դեպքում նկատվում է հոդի բորբոքում, ինչը կարող է դրսևորվել ոտքերի այտուցվածությամբ: Ընդ որում՝ տարիքի հետ հիվանդի վիճակն էլ ավելի է վատանում:
8. Աքիլեսյան ջլի բորբոքում
Այս ջլի բորբոքումը, որպես կանոն, պայմանավորված է լինում վնասվածքով կամ ոտքերի գերծանրաբեռնվածությամբ: Սա լուրջ հիվանդություն է, որի առաջին ախտանշանը ոտքերի այտուցվածությունն է:
9. Թրոմբոզ
Ոտքերի այտուցվածությունը կարող է վկայել նաև խորանիստ երակների թրոմբոզի մասին՝ ինչը պայմանավորված է լինում երակներում արյան մակարդուկների՝ թրոմբների առաջացմամբ: Բացի այդ, այս հիվանդության մասին կարող են վկայել նաև ոտքերում ծանրության զգացողությունը, իսկ երբեմն էլ՝ մաշկի կարմրածությունը կամ գունատությունը:
