Առողջական ինչ խնդիրներից կարելի է ազատվել կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդի միջոցով: Գրում է med.tert.am-ը


Ե՛վ կիտրոնը, և՛ ձիթապտղի յուղը պարունակում են բազմաթիվ կարևոր միկրոտարրեր և անչափ օգտակար են օրգանիզմի համար, ուստի բնավ զարմանալի չէ, որ դրանք օգտագործվում են առողջական տարբեր խնդիրների դեպքում, սակայն շատ քչերը գիտեն, թե որքան առողջարար կարող է լինել այս երկու մթերքի համադրությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի համադրության օգտակար հատկությունները:
1. Այս խառնուրդը մաքրում է օրգանիզմը տոքսիններից
Կիտրոնի հյութն ու ձիթապտղի յուղը հիանալի մթերք են օրգանիզմի դետոքսիկացիայի համար: Դրանք օգնում են դուրս բերել վնասակար տոքսիններն օրգանիզմից, մաքրել լեղապարկն ու լյարդը, ինչպես նաև պաշտպանել դրանք վնասվածքներից:
2. Այն արդյունավետ կերպով բուժում է փորկապություն
Այս բաղադրիչները բնական լուծողական միջոց են, ուստի կօգնեն կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորկապությունից:
Բացի այդ, կիտրոնի հյութը հիանալի հակաբորբոքային միջոց է և օգնում է նվազեցնել աղիների ու որովայնի պատերի այտուցվածությունը:
3. Այն շատ օգտակար է մազերի, եղունգների ու մաշկի համար
Ձիթապտղի յուղի և կիտրոնի հյութի խառնուրդն օգնում է խոնավեցնել եղունգներն ու դարձնում է դրանք ավելի ամուր ու առողջ: Այս խառնուրդը կարելի է քսել եղունգներին ու նրբամաշկին՝ դրանց առողջությունը պահպանելու համար: Բացի այդ, կիտրոնի հյութը պայքարում է մանրէների դեմ և մաքրում է մաշկը, ինչպես նաև սնուցում է գլխամաշկն ու ազատում է թեփից:
4. Այս խառնուրդը կարգավորում է խոլեստերինի մակարդակը
Այս յուրահատուկ խառնուրդը նվազեցնում է օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը՝ միևնույն ժամանակ բարձրացնելով «լավ» խոլեստերինի մակարդակը: Այն նաև նպաստում է հոդերի շարժունության բարելավմանն ու նվազեցնում է դրանց վրա գործադրվող ծանրաբեռնվածության պատճառով ի հայտ եկած բացասական հետևանքները:
5. Բարելավում է արյան շրջանառությունը
Ձիթապտղի յուղը բարելավում է արյան շրջանառությունը և կանխարգելում է թրոմբների առաջացումը: Այս յուղն օգտագործելու հետ մեկտեղ կարելի է նաև ձիթայուղի ու կիտրոնի հյութի խոռնուրդը քսել մաշկին, ինչը կօգնի կանխարգելել երակների վարիկոզ լայնացումը:
6. Այն արդյունավետ կերպով այրում է աբդոմինալ ճարպը
Այս խառնուրդը սննդի մեջ օգտագործելը կօգնի հեշտությամբ ազատվել որովայնի հատվածի ճարպաշերտերից և ձեռք բերել գեղեցիկ ու սլացիկ կազմվածք:
7. Այն նաև օգնում է վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումը
Կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդը նախաճաշին օգտագործելը կօգնի վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու կանխել ճնշման տատանումները: Սա պայմանավորված է նրանով, որ այս խառնուրդն օգնում է օրգանիզմին պայքարել վնասակար տոքսինների դեմ և հարուստ է բազմաթիվ օգտակար հանքանյութերով:
8. Այս խառնուրդը պայքարում է վաղաժամ ծերացման դեմ
Այս խառնուրդի ընդամենը մեկ ճաշի գդալը կօգնի պահպանել մաշկի առողջությունն ու երիտասարդությունը: Այն հարուստ է վիտամին E-ով, որը շատ կարևոր տարր է և օգնում է պայքարել կնճիռների, արթրիտի և սրտի հիվանդությունների դեմ: Այս խառնուրդը նաև պարունակում է մոնոչհագեցած ճարպեր և բազմաթիվ օգտակար հանքանյութեր, որոնք նպաստում են օրգանների ու մարսողական համակարգի նորմալ աշխատանքի ապահովմանը:
Այսպիսով՝ այս խառնուրդն օգնում է զգալիորեն բարելավել առողջական վիճակն ու ինքնազգացողությունը, ինչպես նաև խուսափել առողջական բազմաթիվ խնդիրներից: Սակայն հարկ է հիշել, որ, չնայած իր օգտակարությանը, չարաշահելու դեպքում այս խառնուրդը նույնպես կարող է որոշ տհաճ կողմնակի բարդություններ առաջացնել, ուստի կիտրոնի հյութի ու ձիթապտղի յուղի խառնուրդը հարկավոր է օգտագործել չափավոր քանակությամբ՝ օրական առավելագույնը մեկ ճաշի գդալ:
Խառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
· ½ ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
· ½ ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը.
Պարզապես հարկավոր է խառնել բաղադրիչները և օգտագործել ստացված խառնուրդն անմիջապես նախաճաշից առաջ: Առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել այն շաբաթական երկու կամ երեք անգամ:
http://med.tert.am/am/news/2018/04/30/Lemon-Juice-and-Olive-Oil/51844
