Առօրյա սննդի պատճառով օրգանիզմում թույներ, պարազիտներ են կուտակվում։ Մաքրեք այն ձեր աղիներից, ահա թե ինչպես ․․․

Միլիոնավոր մարդիկ տառապում են մարսողության խանգարումով, հոգնածությամբ և այլ տեսակի անհարմարողության զգացողություններից: Այդ խնդիրները շատ հաճախ կապված են աղիների հետ: Եթե մարսողական համակարգը ճիշտ չի գործում, 2,5-10 կգ չմարսված թափոններ կարող են աղտոտել օրգանիզմը 70 ժամով: Առողջ մարդը կարող է սնունդը մարսել 24 ժամում: Աղիների թունավորվածությունը հանգեցնում է առողջության հետ կապված շատ խնդիրների: Այդ ամենը պայմանավորված է սննդով, որը պարունակում է շատ շաքար և ֆասթ-ֆուդ: xohanoc.am-ը առաջարկում է աղիները մաքրող այս հրաշք կոկտեյլը:

Բաղադրությունը
- 1 բաժակ ջուր

- 1 ճաշի գդալ օրգանիկ մեղր

- 1 ճաշի գդալ եղեսպակի սերմ՝ չիա

- 1 ճաշի գդալ կտավատի սերմ

- 1 խնձոր

Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, մինչև եղեսպակի սերմերը կուռչեն: Խմեք ըմպելիքը քաղցած փորին, և ձեր օրգանիզմը արագ կազատվի թափոններից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի մարսողական համակարգի ճիշտ աշխատանքին:
Ահա թե ինչու է այն օգտակար
Մեղրը հականեխիչ, հակավիրուսային հատկություններ ունի, ինչը շատ արդյունավետ է հաստ աղիքի քաղցկեղի բուժման համար: Կտավատի սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք օգնում են պահպանելու մարսողական համակարգի բնականոն գործունեությունը: Եղեսպակի՝ չիայի սերմերը իսկական հրաշք են. նրանք պարունակում են սպիտակուց և սննդարար նյութեր, նաև օմեգա-3 ճարպաթթուներ: Խնձորը պարունակում է հսկայական քանակությամբ լուծվող և չլուծվող մանրաթելեր, որոնք նույնպես օգնում են մարսողությանը:
Զարմանալի է, որ այս կոկտեյլը ոչ միայն օգտակար է աղիների համար, այլև կանխում է սիրտ-անոթային հիվանդությունները: Այն իրավամբ կարելի է համարել էներգետիկ ըմպելիք:
