Արքայախնձորը որպես դեղամիջոց և ինչպե՞ս տանը աճեցնել արքայախնձոր


Արքայախնձորը ծնունդով Բրազիլիայից է, որտեղից այն տարվել է այլ պետություններ: Արքայախնձորի պտուղները հիշեցնում են մեծ ձվաձև կոներ, որոնց քաշը հասնում է 1-2 կգ-ի: Նրանք հյութալի են, ունեն թթվաքաղցր համ և շատ բուրավետ են: Պտղի ներքին մասը պարունակում է 12-13% ածխաջրեր, որոնց շարքում գերակշռում է սախարոզան: Միրգը պարունակում է 1% կիտրոնաթթու և այլ օրգանական թթուներ, մեծ քանակությամբ վիտամին С , ինչպես նաև բրոմելայն` նյութ, որը բաղկացած է բուսական համալիր նյութերից և պարունակում է պեպսին և պապաին: Հանքային բաղադրիչներից արքայախնձորը պարունակում է կալիում և պղինձ:
Արքայախնձորը հայտնի է որպես արևադարձային դիետիկ միրգ: Արքայախնձորի հյութն ունի հակաբորբոքային հատկություններ: Ուստի, արքայախնձորի հյութը խորհուրդ են տալիս աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև մարսողության լավացման համար:
Արքայախնձորը և աչքայախնձորի հյութը օգտակար է նաև սրտանոթային հիվանդությունների և երիկամների հիվանդությունների ժամանակ: Արքայախնձորը խորհուրդ է տրվում սակավարյունության ժամանակ` օգտագործվելով որպես հակալնդախտային միջոց: Արքայախնձորի հյութը նաև խորհուրդ է տրվում նաև կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:
Ինչպես աճեցնել արքայախնձոր
Պետք է վերցնել ոչ շատ հասած արքայախնձորը, կտրել հիմնական մասը, և տերևային հատվածը որոշ ժամանակ ջրի մեջ դնել: Որոշ ժամանակ անց այն ծիլ կտա, իսկ հետո կարելի է այն տնկել:
