Արքայանարինջ. օգուտն ու վնասը

Դիտումներ 1216
Արքայանարինջ. օգուտն ու վնասը

Արքայանարինջի հայրենիքը Չինաստանն է, որտեղից այն հետագայում տարածվել է Արեւելյան Ասիայում, ապա սկսել է աճեցվել Ճապոնիայում: Միայն 19-րդ դարի վերջին նրա մասին իմացավ ողջ աշխարհը: Հաշվվում է արքյանարինջի մոտ 200-500 տեսակ:
Արքայանարինջը բարձր սննդային արժեք ունի հիմնականում նրանում առկա գլյուկոզայի ու ֆրուկտոզայի հաշվին: Նրա բաղադրության մեջ են մտնում նաեւ վիտամին C-ն, պրովիտամին A-ն (բետա-կարոտին), երկաթը, կալցիումը, մեդիումը, կալիումը, կիտրոնաթթուն եւ խնձորաթթուն:


Արքայանարինջի օգուտը

  • Արքայանարինջը դիետիկ սնունդ է, այն ցածր կալորիականություն ունի՝ 100 գրամում 66կ/կալ (կախված է տեսակից ու հասունությունից): Նրա միջոցով կարելի է արագ հագեցնել քաղցը եւ չվախենալ գիրացումից:
  • Արքայանարինջը ակտիվացնող-խթանող հատկություն ունի, այն լավացնում է ախորժակը, բարձրացնում աշխատունակությունը եւ հանգստացնում է նյարդային համակարգը:
  • Աթերոսկլզերոզի եւ սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարում այն առաջ է անցնում նույնիսկ խնձորից. նրանում ավելի շատ են հակաօքսիդանտները: Չնայած նրան, որ խնձորի մեջ ավելի շատ ցինկ եւ մեդիում կա, արքայանարինջը նրան գերազանցում է նատիրումի, կալիումի, կալցիումի, երկաթի պարունակությամբ:
  • Արքայանարինջը բնական միզամուղ միջոց է եւ օրգանիզմից դուրս է հանում աղերը:
  • Արքայանարինջի բաղադրության մեջ են մտնում ֆրուկտոզան եւ գլյուկոզան. նրանց միջոցով պահպանվում է սիրտ-անոթային համակարգի նորմալ գործունեությունը, իսկ վիտամիններ P-ն եւ C-ն ամրապնդում են արյունատար անոթները: Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս խուրմա ուտել լնդերի արյունահոսություն եւ անոթային հիվանդություններ ունեցող անձանց:
  • Արքայանարինջը կարգավորում է արյան ճնշումն ու նպաստում հիպերտոնիկ հիվանդությունների կանխարգելմանը:
  • Հյուծվածության, թոքախտի, սակավարյունության, որոշ բորբոքային հիվանդությունների դեպքում դեռ հին ժամանակներում օգտագործել են արքայանարինջ:
  • Արքայանարինջը պաշտպանում է նաեւ ուռուցքային հիվանդություններից: Ապացուցված է, որ նրա հաճախակի օգտագործումը փոքրացնում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
  • Արքայանարինջի հյութը ազատում է մրսածության առաջին ախտանիշներից, հանգստացնում է հազը:

Արքայանարինջի վնասը

  1. Արքայանարինջը հակացուցված է հետվիրահատական շրջանում գտնվող մարդկանց:
  2. Այն պետք է սահմանափակ քանակով օգտագործեն նաեւ շաքարային դիաբետ ունեցող անձինք:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը