Արդյունավետ ըմպելիք, որը կօգնի ազատվել որովայնի ճարպաշերտերից և ձեռք բերել սլացիկ կազմվածք: Գրում է med.tert.am-ը


Ավելորդ քաշի դեմ շատերն են պայքարում, սակայն ոչ բոլորին է հաջողվում արդյունավետ կերպով ազատվել տհաճ ճարպաշերտերից՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կօգնի առանց մեծ ջանքեր գործադրելու ազատվել որովայնի հատվածի ճարպաշերտերից և ձեռք բերել հարթ որովայն ու սլացիկ կազմվածք: Ընդ որում՝ դրական արդյունքը նկատելի կլինի ընդամենը երկու շաբաթ անց:
Բաղադրությունը.
· 1 ճաշի գդալ դարչին (փոշի),
· ½ կիտրոնի հյութ կամ 1 ճաշի գդալ խնձորի քացախ (ցանկալի է կիտրոնի հյութ),
· 2 ճաշի գդալ բնական մեղր,
· 250 մլ ջուր:
Պատրաստման եղանակը.
Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել՝ վերջում ավելացնելով տաք ջուրը: Ըմպելիքը պատրաստելիս ցանկալի է օգտագործել կիտրոնի հյութ, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է կիրառել նաև խնձորի քացախ (օգտագործել երկուսից մեկը):
Ստացված խառնուրդն անհրաժեշտ է խմել առավոտյան դատարկ ստամոքսին, երեկոյան քնելուց առաջ և ամեն անգամ ուտելուց կես ժամ առաջ:
Կուրսը տևում է երկու շաբաթ, սակայն ցանկության դեպքում կարելի է օգտագործել ըմպելիքը մեկ ամիս: Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել այս ըմպելիքը, քանի որ դա կարող է վնասակար լինել առողջության համար: Անհրաժեշտության դեպքում կուրսը կարելի է կրկնել մեկ ամիս անց:
Այս ըմպելիքն օգտագործելիս հարկավոր է կարգավորել սննդակարգն ու ճիշտ սնվել: Բացի այդ, լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում լինել ֆիզիկապես ակտիվ և օրական առնվազն մեկ ժամ զբոսնել:
