Արդյունավետ թուրմ, որը կօգնի բուժել ենթաստամոքսային գեղձի բորբոքումը (պանկրեատիտ)։ Գրում է med.tert.am-ը

Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որը կարող է ստանալ նաև քրոնիկական բնույթ: Սա շատ լուրջ խնդիր է, որի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին՝ բարդություններից խուսափելու համար: Սակայն պանկրեատիտի բուժմանը կարելի է նպաստել նաև որոշ բնական միջոցների օգնությամբ:
Օրինակ՝ քրոնիկական պանկրեատիտի դեպքում շատ օգտակար է եղերդակը (цикорий): Բացի այդ, պանկրեատիտից կարելի է ազատվել 6-12 ամսում՝ պարզապես սննդակարգը կարգավորելով ու առողջարար սնունդ օգտագործելով:
Այս հիվանդության ժամանակ հարկավոր է սննդակարգը հարստացնել լամինարիայով, ինչպես նաև կոբալտ ու նիկել պարունակող սննդամթերքով, քանի որ այս հանքանյութերի պակասը կարող է դառնալ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման պատճառ: Ընդ որում՝ նման խանգարումը կարող է հանգեցնել նաև շաքարային դիաբետի առաջացմանը:
Հարկ է նաև հիշել, որ աղեստամոքսային ցանկացած հիվանդության դեպքում հարկավոր է մեծ քանակությամբ կալիում, մագնեզիում, ցինկ ու յոդ, որոնք կարելի է ստանալ մրգերից ու բանջարեղենից:
Պանկրեատիտի ժամանակ շատ օգտակար են նաև դեղաբույսերը: Ձեր ուշադրությանն եքն ներկայացնում մի արդյունավետ թուրմի բաղադրատոմս, որը կօգնի բուժել ենթաստամոքսային գեղձի բորբոքումը:
Բաղադրությունը.
· 1 ճաշի գդալ սրոհունդ խոցվածի խոտ,
· 1 ճաշի գդալ իշառվույտ դեղատուի խոտ,
· 1 ճաշի գդալ մարեմխոտի վերնարմատ,
· 1 ճաշի գդալ ջրառվույտ եռատերևի տերևներ,
· 1 ճաշի գդալ եգիպտացորենի թելիկներ,
· 2 ճաշի գդալ դեղատնային երիցուկի ծաղիկներ,
· 2 ճաշի գդալ եզան լեզվի (մեծ) տերևներ,
· 2 ճաշի գդալ մրտենական հապալասի պտուղներ,
· 2 ճաշի գդալ մասուր,
· 2 ճաշի գդալ վարսակ,
· 400 մլ ջուր:
Պատրաստման եղանակը.
Հարկավոր է բոլոր բույսերը մանրացնել և լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել եռման ջուր, 40 րոպե թրմել ու քամել:
Օգտագործման եղանակը.
Ստացված թուրմը խորհուրդ է տրվում ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ 0.3 բաժակ:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2017/11/18/pancreatitis/44874
