Արդյունավետ միջոցներ տնային պայմաններում թեփից ազատվելու համար

Դիտումներ 568
Արդյունավետ միջոցներ տնային պայմաններում թեփից ազատվելու համար

Թեփի առաջացման բազմաթիվ պատճառներ կան, սակայն հիմնական պատճառները սնկերը, սթրեսը, դերմատիտը կամ օրգանիզմում հորմոնալ փոփոխություններն են: Մի քանի տարբերակ՝ տնային պայմաններում թեփից ազատվելու համար:

1. Կարելի է պատրաստել փափկեցնող միջոց լիմոնից: Դրա համար անհրաժեշտ է մաքրել լիմոնը, այն լցնել 1 լիտր եռացող ջրի մեջ, ապա թողնել, որ այս սառչի: Այն պետք է քսել ամբողջ մազերին և թողնել մոտ 10 րոպե: Մազերը հետո պետք է լվանալ սառը ջրով: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է սա կրկնել շաբաթվա ընթացքում երկու անգամ:

 

2. Մանանեխի սերմերն անհրաժեշտ է թրջել ջրով, թողնել ողջ գիշեր, ապա առավոտյան դրանից դիմակ պատրաստել և դրանով մերսել գլխի մաշկը: Մերսելուց հետո այն խորհուրդ է տրվում թողնել գլխին մոտ 20 րոպե, հետո լվանալ սառը ջրով: Ցանկության դեպքում սա կարելի է կրկնել թեկուզ ամեն օր, այն օգտակար է նաև մազաթափության դեմ պայքարում:

3. Ալոէ վերան ունի մի շարք օգտակար հատկանիշեր, որոնք օգնում են արագ հաղթահարել թեփը: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ալոէի հյութը քսել գլխի մաշկին և թողնել մոտ 20 րոպե, ապա լվանալ շամպունով: Ցանկության դեպքում սա կարելի է կրկնել շաբաթվա ընթացքում երկու անգամ:

4. Ճակնդեղի ու իմբիրի փոքր կտորներն անհրաժեշտ է հարել՝ ավելացնելով շատ քիչ ջուր, մինչև ստանաք միասեռ մասսա: Երբ այն պատրաստ է, քսեք գլխին և թողեք ողջ գիշեր: Հաջորդ օրն առավոտյան գլուխը լվացեք սովորականի նման:

Ամենաընթերցվածը