Արդյունավետ մեկօրյա դիետաներ, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում մաքրել օրգանիզմն ու ազատվել ավելորդ քաշից: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 199

Արդյունավետ մեկօրյա դիետաներ, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում մաքրել օրգանիզմն ու ազատվել ավելորդ քաշից: Գրում է med.tert.am-ը

Ավելորդ քաշը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն մարդու արտաքինի, այլև նրա առողջական վիճակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ անում են ամեն բան՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:

Կազմվածքն արագ կարգի բերելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, սակայն դրանցից ոչ բոլորն են արդյունավետ և ոչ բոլորի դեպքում է օրգանիզմը ստանում բոլոր անհրաժեշտ միկրոտարրերը: Սակայն քչերը գիտեն, որ իրականում գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ունենալու համար պետք չէ հյուծել օրգանիզմը խիստ դիետաներով ու ֆիզիկական վարժություններով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեկօրյա սննդակարգեր, որոնց օգնությամբ կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց մեծ ջանքեր գործադրելու և օրգանիզմին վնաս հասցնելու: Պարզապես հարկավոր է պարբերաբար սնվել նշված սննդակարգերի համաձայն, ինչը կօգնի մաքրել օրգանիզմն ու այրել ավելորդ կալորիաները:



Այս սննդակարգերից որևէ մեկին հետևելու դեպքում հարկ է հիշել, որ աղը պետք է բացառել կամ ծայրահեղ դեպում օգտագործել շատ քիչ քանակությամբ: Ոչ մի դեպքում չի կարելի փոխարինել նշված մթերքը մեկ ուրիշով կամ բաց թողնել սննդի ընդունման ժամը: Սնունդը հարկավոր է ընդունել նշված ժամերին, իսկ դրանց միջև անհրաժեշտ է մեկ բաժակ ջուր խմել (չհաշված սուրճն ու թեյը):

Առաջին սննդակարգը.

·        Ժամը 7-ին՝ կանաչ թեյ (առանց շաքարավազի),

·        Ժամը 9-ին՝ խաշած ձու,

·        Ժամը 11-ին՝ 1 ճ.գ. շոգեխաշած չամիչ,

·        Ժամը 13-ին՝ 100 գրամ խաշած միս (հավի կամ տավարի),

·        Ժամը 15-ին՝ 1 բաժակ տոմատի հյութ,

Ժամը 17-ին՝ 1 հատ հավկիթ,

·        Ժամը 19-ին՝ 1 հատ խնձոր,

·        Ժամը 21-ին՝ 1 բաժակ կաթ կամ կեֆիր:

Գոյություն ունի մեկօրյա սննդակարգի ևս մի տարբերակ, որին հետևելն ավելի հեշտ է, քանի որ այն այդքան խիստ չէ, իսկ սննդակարգն էլ շատ ավելի բազմազան է: Այս սննդակարգը շատ ավելի քիչ սթրեսային է օրգանիզմի համար, ուստի այն ավելի հարմար կլինի նրանց, ովքեր դժվարանում են զրկել իրենց սիրելի մթերքից: 



Երկրորդ սննդակարգը.

·        Ժամը 7:00-9:00՝ առաջին նախաճաշ. 200 գրամն կաթնաշոռ (0-2% յուղայնությամբ), ½ բանան, թեյ կամ սուրճ՝ առանց շաքարավազի կամ կաթի:

·        Ժամը 11:00-12:00՝ երկրորդ նախաճաշ. 2 հատ գազար (քերիչով մանրացնել և ավելացնել մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ), 1 հատ նարինջ կամ թուրինջ:

·        Ժամը 14:00-15:00՝ ճաշ. 100 գրամ շագանակագույն բրինձ, շոգեխաշած սաղմոն, 300 գրամ բանջարեղեն (գազար, բրոկոլի, ծաղկակաղամբ)՝ պատրաստված 1 թեյի գդալ բուսայուղով:

·        Ժամը 16:00-17:00՝ հետճաշիկ. 30 գրամ աշորայի հացով, 50 գրամ անյուղ կաթնաշոռով, մի շերտ լոլիկով, մի փոքր աղով ու պղպեղով պատրաստված սենդվիչ:

·        Ժամը 19:00՝ ընթրիք. բանջարեղենով ձվածեղ, 200 գրամ բանջարեղենային աղցան մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղով:

Այս սննդակարգերին հետևելիս մարդը սնվում է փոքր չափաբաժիններով սակայն բավական հաճախ, որպեսզի խուսափի քաղցի զգացումից: Դրանք արդյունավետ կերպով մաքրում են օրգանիզմը և թույլ են տալիս ընդամենը մեկ օրում ազատվել զգալի ավելորդ քաշից: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ դիետայից հետո կրկին նստակյաց կենսակերպ վարելու և բարձր կալորիականությամբ վնասակար սնունդ օգտագործելու դեպքում բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն, ուստի արդյունքը պահպանելու համար հարկավոր է անպայման կարգավորել սննդակարգը, խուսափել վնասակար մթերքից և լինել ֆիզիկապես ակտիվ (հնարավորինս շատ քայլել, հաճախ զբոսնել մաքուր օդին, հաճախել լողավազան, կատարել ֆիզիկական վարժություններ և այլն):

 

 

Աղբյուրը ՝ https://med.tert.am/am/news/2018/10/15/diets/56095



Ամենաընթերցվածը