Արդյունավետ ժողովրդական բաղադրատոմսեր արյունը մաքրելու և ինքնազգացողությունը բարելավելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 226

Արդյունավետ ժողովրդական բաղադրատոմսեր արյունը մաքրելու և ինքնազգացողությունը բարելավելու համար: Գրում է med.tert.am-ը

Արյունը թթվածին ու տարատեսակ սննդարար նյութեր է մատակարարում օրգաններին ու հյուսվածքներին, ուստի արյան աղտոտվածությունը կարող է շատ լուրջ խնդիր դառնալ և խիստ բացասաբար անդրադառնալ բոլոր օրգանների վրա: Բանն այն է, որ այս դեպքում հյուսվածքները զրկվում են անհրաժեշտ սնուցումից և չեն կարողանում նորմալ գործել, ինչը կարող է մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:

Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար արյունը հարկավոր է պարբերաբար մաքրել: Գոյություն ունեն հատուկ լազերային պրոցեդուրաներ, որոնք արդյունավետ կերպով մաքրում են արյունն ու անոթները բոլոր վնասակար տարրերից, սակայն դրանցից ոչ պակաս արդյունավետ կարող են լինել նաև դարերի ընթացքում փորձված ու վստահելի ժողովրդական բաղադրատոմսերը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից: Ընդ որում՝ դրանք շատ ավելի մատչելի են և հասանելի, ինչպես նաև, ի տարբերություն դեղամիջոցների և բարդ պրոցեդուրաների, շատ ավելի հազվադեպ են առաջացնում կողմնակի բարդություններ:

1-ին բաղադրատոմսը

Խառնել 10-ական գրամ բերենիկե բժշկականի (вероника лекарственная) խոտը, դաշտային ձիաձետը (хвощ полевой), եղինջն ու կատվալեզուն (череда) և15-ական գրամ կռատուկի (лопух) արմատներն ու կապույտ տերեփուկի (василёк синий) ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել 1 լիտր եռման ջուր և թրմել ամբողջ գիշեր:



Առավոտյան թուրմը քամել և ընդունել օրական 4 անգամ նարնջի և կիտրոնի խառնուրդի հետ, որը պատրաստելու համար հարկավոր է 2-ական կիտրոնն ու նարինջը մսաղացի միջոցով մանրացնել, ավելացնել 2 ճ.գ. մեղր, լավ խառնել, այնուհետև լցնել ապակյա տարրայի մեջ և մեկ օր թրմել սենյակային ջերմաստիճանում: Խառնուրդը հարկավոր է ընդունել թուրմի հետ ամեն օր երկուական ճաշի գդալ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման կուրսը տևում է 1 ամիս: 

2-րդ բաղադրատոմսը

Խառնել գիհու (можжевельник) պտուղները, պատրինջի (мелисса) տերևները և թխենու (черемуха) ծաղիկները 1:3:3 հարաբերակցությամբ, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե: Այս թեյը հարկավոր է խմել տաք վիճակում՝ օրական 3-4 անգամ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մեղր կամ շաքարավազով պատրաստված բռնչու (калина) պտուղներ: Այս բաղադրատոմսն օգտագործվում է հերպեսի ժամանակ արյունը մաքրելու համար:



3-րդ բաղադրատոմսը

Խառնել հավասար քանակությամբ մամուխի (тёрн) ծաղիկները, այրող եղինջի և խատուտիկի տերևները , այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռման ջուր ու 30 րոպե պահել թուրմը տաք գոլորշու վրա: Ստացված եփուկը հարկավոր է խմել օրվա ընթացքում: Բուժման կուրսի տևողությունն է 2 շաբաթ, որի ընթացքում խորհուրդ է տրվում հետևել կաթնային սննդակարգին և բացառել միսը, ձուկը, հավկիթն ու ալկոհոլը:

Սակայն հարկ է հիշել, որ մինչ ժողովրդական որևէ միջոց կիրառելը հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել և էլ ավելի վատացնել վիճակը: Ճիշտ բուժման համար հարկավոր է ճիշտ ախտորոշում, իսկ հիվանդությունն ախտորոշել ու անհրաժեշտ բուժումը նշանակել կարող է միայն համապատասխան մասնագետը:

 

 

Աղբյուրը ՝ 

https://med.tert.am



Ամենաընթերցվածը