Արդյունավետ դիետա՝ ամռանն ընդառաջ կազմվածքը կարգի բերելու և օրգանիզմը մաքրելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 269
Արդյունավետ դիետա՝ ամռանն ընդառաջ կազմվածքը կարգի բերելու և օրգանիզմը մաքրելու համար: Գրում է med.tert.am-ը

Ավելորդ քաշից ազտվելու և կազմվածքը կարգի բերելու համար հարկավոր է առաջին հերթին մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից, շլակներից և այլ վնասակար նյութերից, քանի որ հակառակ դեպքում դիետաներն ու մարզումները կարող են անարդյունավետ լինել:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ սննդակարգ, որը կօգնի և՛ մաքրել օրգանիզմը, և՛ ազատվել ավելորդ կիլոգրամներից, և՛ ստանալ բավական կարևոր սննդարար նյութեր: Ընդ որում՝ այս դիետայի առավելություններից մեկն այն է, որ կորցրած կիլոգրամները ժամանակի ընթացքում չեն վերադառնում:

 

Այս յուրահատուկ սննդակարգը նախատեսված է 4 օրվա համար.

 

·        Առաջին օրվա ընթացքում կարելի է ուտել միայն բրինձ,

 

·        Երկրորդ օրվա ընթացքում կարելի է ուտել միայն հավի միս,

 

·        Երրորդ օրվա ընթացքում կարելի է ուտել միայն կաթնաշոռ,

 

·        Չորրորդ օրվա ընթացքում կարելի է ուտել միայն անյուղ պանիր:


Հարկ է հիշել, որ դիետային հետևելու դեպքում կարելի է խմել միայն մաքուր ջուր կամ կանաչ թեյ (առանց շաքարավազի): Բացի այդ, այս ընթացքում հարկավոր է սննդակարգից բացառել աղը:

 

Օրվա ընթացքում հարկավոր է ուտել 4-5 անգամ, իսկ յուրաքանչյուր չափաբաժինը պետք է լինի 200-250 գրամ: Ժամը 20:00-ից հետո ցանկալի է ոչինչ չուտել, իսկ սաստիկ քաղցի դեպքում թույլատրվում է միայն կեֆիր կամ թեյ խմել (առանց շաքարավազի):

 

Այս սննդակարգն օգնում է ոչ միայն մաքրել օրգանիզմը և կարգի բերել կազմվածքն ամռանն ընդառաջ, այլև բարելավում է ինքնազգացողությունն ու ընդհանուր առողջական վիճակը, քանի որ ազատում է բոլոր վնասակար տոքսիններից:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը