Արդյոք կարկադեն օգտակար է, եթե այո ապա ինչպես է այն օգնում մեզ, եկեք պարզենք
Կարկադեն պարունակում է օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: Օրինակ, մագնեզիումի շնորհիվ այն թեթև հանգստացնող, քնաբեր և սպազմոլիտիկ ազդեցություն ունի, կարգավորում է նյութափոխանակությունը: Կալցիումը և ֆոսֆորը, որոնք նույնպես մտնում են նրա կազմի մեջ, նպաստում են ոսկրերի, ատամների և մազերի ամրացմանը, իսկ երկաթն օգնում է կանխել անեմիան:
Այս ըմպելիքը խորհուրդ են տալիս խմել տապին՝ առատ քրտնարտադրության ժամանակ, ինչպես նաև սննդային թունավորումներից հետո, որոնք ուղեկցվում են ինտենսիվ փսխմամբ և հաճախակի լուծով, քանի որ կարկադեն օգնում է վերականգնել կալիումի պարունակությունը, իսկ նատրիումի շնորհիվ կարգավորում է օրգանիզմի ջրային հավասարակշռությունը և պահպանում թթվահիմնային բալանսը:
Կարկադեն ոչ միայն մաքրում է օրգանիզմը, այլ նաև կարգավորում է ստամոքսի թթվայնությունը, իսկ անտոցիանները, որոնք թեյին տալիս են նման կարմիր երանգ, ամրացնում են երակների պատերը:
Կանոնավորելով խոլեստերինի մակարդակը՝ կարկադեն կանխում է շաքարի մակարդակի բարձրացումը և նպաստում լյարդից տոքսինների դուրս գալուն
Կարկադեն օգտակար է հատկապես սրտի անբավարավածության, նևրոզի, գաստրիտի դեպքում, օգնում է իջեցնել խելեստերինի մակարդակն արյան մեջ, պաշտպանում օրգանիզմը ալկոհոլային թունավորումներից, կարգավորում աղեստամոքսային համակարգի աշխատանքը: