Արդյո՞ք առողջությանը վնասակար է, եթե աղջիկը 25 տարեկանից բարձր դեռ կույս է...

Դիտումներ 301
Արդյո՞ք առողջությանը վնասակար է, եթե աղջիկը 25 տարեկանից բարձր դեռ կույս է...

Սեքսի բացակայությունը մեր կյանքում այնքան էլ հաճախակի հանդիպող երևույթ չէ: Օրինակ՝ վեճը կնոջ հետ հաճախ վերածվում է սեքսուալ պատերազմի, քանի դեռ դիմացինը խաղաղություն չի առաջարկում: կամ էլ կենտրոնանաում եք աշխատանքի վրա  և մոռանում ամեն ինչի մասին: Բայց արդյո՞ք սեռական ժուժկալությունն անվտանգ է:
 
Ընդհանրապես սեքսուալ հարաբերությունների բացակայությունը բավականին վտանգավոր է: Տղամարդկանց մոտ՝ ֆիզիկական, իսկ կանանց մոտ՝ հոգեկան առողջության տեսակետից: Հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են ինքակամ հրաժարվում սեքսից: Օրինակ՝ եթե կինը մշտական զուգընկեր չունի ու «ամեն պատահածի հետ չի ուզում քնել», նա ցանկություն չի ունենում: Տղամարդիկ այդ խնդիրը շատ հեշտ են լուծում: Չկա՞ Սիրած էակը, կգնամ չսիրածի մոտ: Այլ դեպքում սեռական հարաբերությունների բացայակությունը կարող է լինել ստիպողաբար (օրինակ՝ զինվորական ծառայությունը):
 
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեքսից երկար ժամանակ հրաժարվելը կնոջ մոտ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Սեռական հարաբերությունից հաճույք ստանալը և օրգազմի (հեշտանքի) միջոցով լիցքաթափումը կարևոր են նրա նորմալ հոգեկան առողջության համար: Դրա բացակայության դեպքում կինը դառնում է գրգռված, բռնկվող, մեծ փոփոխություններ են կատարվում բնավորության մեջ: Սեքսը միայն սեռական հարաբերություն չէ, այն նաև «վստահելի շփման» խորհրդանիշ է մի այլ մարդու հետ:
 
 


Կյանքն առանց սեքսիԵրբ նման հարաբերություն չկա, կինը սկսում է աշխարհն ընկալել սխեմատիկորեն՝ անցկացնելով այն իր որոշ սկզբունքների  պրիզմայի միջով, դառնում է կոպիտ, քննադատող, հակված է լինում հանդիմանելու: Շատ հաճախ դա ոչ մի կապ չի ունենում անձնական, ինտիմ կյանքի հետ, այլ տարածվում է  մարդկային հարաբերությունների վրա ընդհանրապես:  Սկզբունքորեն, որպեսզի դա տեղի չունենա, սեքսը կարելի է փոխարինել ինքնաբավարարմամբ: Բայց եթե տղամարդիկ դրանով զբաղվում են մշտապես, ապա կանայք շատ հաճախ հրաժարվում են նաև դրանից:
 
Բացի զուտ հոգեբանական հետևանքներից՝ սեքսի բացակայության դեպքում կարող է խաթարվել սեռական օրգանների ֆունկցիան: Տղամարդկանց մոտ կարող են էրեիցիայի խանգարումներ լինել, սերմնաժայթքման հետ կախված խնդիրներ առաջանալ:  Ընդ որում, հետևանքները օրգանիզմի համար կապված են ինչպես տղամարդու տարիքից, այնպես էլ՝ հարաբերոթյուններ չունենալու երկարատևությունից: 
 
Եթե նա 25 տարեկան է և ուժեղ սեքսուալ խառնվածք ունի, երկու շաբաթ դիմանալն էլ դժվար կլինի: 30-35 տարեկանում սեռական կյանքում մի քանի ամիս տևած դադարը կարող է վաղաժամ սերմնաժայթքման և էրեկցիայի թուլացման հասցնել: Բայց, որպես կանոն, սովորական սեռական կյանքի անցնելու դեպքում դա անցնում է: Եթե տղամարդը 40 տարեկան է, կարող է լուրջ բուժման կարիք ունենալ: 50-նն անց տարիքում 2-3 ամիս տևած դադարը կարող է սեռական կյանքի վաղաժամ դադարեցման պատճառ դառնալ:
 
 

Կանանց մոտ սեքսի բացակայությունը սկզբում հանգեցնում է ուժեղ ցանկության, իսկ հետո, մի քանի ամիս անց, այն կարող է լիովին վերանալ: 
 
Կրկին սեռական կյանքով ապրելու դեպքում կինը կարող է տհաճ զգացողություններ և նույնիսկ՝ արգանդի շրջանում ցավեր ունենալ: Գրգռումն էլ այնքան արագ չի կատարվի:  Ի դեպ, խնդիրներ կծագեն նաև լիցքաթափման հետ կապված: Երկարատև սեքսուալ դադարից հետո օրգազմը կարող է «վերադառնալ»  միայն մի քանի ամիս անց:
 
Ի՞նչ անել… 
 
Նախ տղամարդը պետք է ավելի երկար նախնական փախաքշանք կատարի: Եթե նորմալ սեռական հարաբերությունների դեպքում 15 րոպեն բավական է, ապա այդ դեպքում կպահանջվի 30 րոպեից ոչ քիչ ժամանակ:  Սեռական ակտի ժամանակ հարկ կլինի լրացուցիչ քսուք օգտագործել, քանի դեռ այն կնոջ օրգանիզմում բավարար քանակությամբ չի արտադրվում:
 
Ակտիվ սեռական կյանք վարել չի նշանակում, որ հարկավոր է օրեր շարունակ սեքսով զբաղվել: 
 
Դա պետք է անել այնքան հաճախակի, որքան ցանկություն լինում է:  հայտնի է, որ պարբերականություն ունեցող սեքսը լավագույն պրոֆիլակտիկան է տղամարդկանց պրոստատիտի և կանանց գինեկոլոգիական  հիվանդությունների դեմ: Միջին հաշվով մինչև 30 տարեկան մարդը սեքսով զբաղվում է շաբաթական 4-5 անգամ, մինչև 40 տարեկանը՝  3-4 անգամ, իսկ մինչև 50-ը՝ 2-3 անգամ: Բայց սեռական կյանքի հաճախականությունը կապված է նաև խառնվածքից ու հոգեբանական առանձնահատկություններից:

Աղբյուրը ՝   kiss.am 

Ամենաընթերցվածը