Հիշեք, տոլմա պատրաստելուց այս բաղադրիչն էլ ավելացրեք, որ անմահական ստացվի

Դիտումներ 1341
Հիշեք, տոլմա պատրաստելուց այս բաղադրիչն էլ ավելացրեք, որ անմահական ստացվի

Հայկական սեղանի զարդն է տոլմա։ Իսկ ԱՄանորին գրեթե բոլորիս սեղաններին անպակաս է թփով տոլման։ Ներկայացնում ենք թփով տոլմայի պատրաստման ճիշտ և համեղ տարբերակը։

Բաղադրամասեր

Թուփ (խաղողի տերև)
1,5 կգ տավարի յուղոտ միս,
0,5 փունջ համեմ,
0,5 փունջ մաղադանոս,
400 գրամ սոխ,
200 գրամ կլոր բրինձ,
150 գրամ կարագ,
2 ճաշի գդալ չորացրած ռեհան,
2 ճաշի գդալ չորացրած ծիտրոն,
կարմիր պղպեղ,
սև պղպեղ,
աղ


Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութում ՝ 

 

 

Հայկական ավանդական տոլմա

 
Պահքի Տոլմա
Հայաստանում տոլման ամենատարածված և ամենահայտնի ուտեստներից մեկն է, ինչի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական միջոցառում՝ «Տոլմայի փառատոն»։ Սովորաբար այն մատուցում են մածունով և ճզմած սխտորով։ Որպես համեմունք՝ տոլմայի մեջ հազվադեպ օգտագործում են նաև ընկույզ, սունկ և բալի սոուս։ Տոլմայի պատրաստման համար կիրառվում է մսի 3 տեսակ՝ խոզի միս, տավարի միս և ոչխարի միս։ Ինչպես նաև օգտագործվում են բարկահամ խոտաբույսեր՝ ռեհան, խնկածաղիկ, թարխուն։ Տոլմայի պատրաստման համար անհրաժեշտ տերևները (թփերը) պետք է լինեն ամենանուրբը և ամենամատղաշը։ Կիրառվում են թե՛ խաղողի, թե՛ կաղամբի թփեր։ Գոյություն ունի տոլմայի մի տեսակ, որը հայերն անվանում են «պասուց տոլմա» (ռուս.՝ пасуц толма), որն իրենից ներկայացնում է պահքի համար նախատեսված տոլմա, որի միջուկն են կազմում ոսպը, կարմիր լոբին, սիսեռը, ցորենի հատիկավորները, տապակած սոխը, տոմատի մածուկը։ Բացի վերոնշյալից` Հայաստանում գոյություն ունեն նաև տոլմայի հետևյալ տեսակները՝ դդմի ծաղիկից, թզի տերևներով, խեցգետնի մսով, ինչպես նաև հավի մսով և ձկով։ Երևանյան տոլմայի՝ խաղողի թփերով պատրաստման եղանակը. խճողակը պատրաստվում է ոչխարի մսից (մատղաշ), բրնձից, մանր կտրտված սոխից, կանաչուց, պղպեղից, որը փաթաթում են նախապես պատրաստված խաղողի թփերի մեջ՝ գլանի ձև ստանալով։ Կաթսայի հատակին դնում են փափուկ մսից հեռացված ոսկորները, ապա կիպ շարում են տոլման, ավելացնում մի փոքր արգանակ և ծածկում են կափարիչով, եփում թույլ կրակի վրա՝ մինչ պատրաստ լինելը։ Առանձին մատուցում են աղով և սխտորով համեմված մածունը։
Հույները նախընտրում են դոլմադեսը (տոլման) ցողել կիտրոնի հյութով և ավելացնել ձիթապտղի յուղ։
Իրանական տոլման դեռևս 17-րդ դարից հայտնի է իր փոքր չափսերով, ինչպես նաև այն առանձնահատկությամբ, որ բրինձ չի պարունակում։ Պարսկական խոհանոցի առանձնահտկություններից մեկն այն է, որ այս տոլմայի խճողակի մեջ նաև միրգ են ավելացնում։
 
Տոլման ղրիմյան թաթարների խոհանոցում
Ղրիմ-թաթարյան խոհանոցում ընդունված է տոլմա անվանել լցոնված տաքդեղը (biber dolması) կամ լցոնված դդմիկը (saqız qabaq dolması):
Ռուսաստանում գոյություն ունի տոլմա ուտեստի նման մի ուտեստ, որը կոչվում է голубцы, թարգմ.՝ տոլմա կամ խճողակ։ Ռուսները խաղողի թփի փոխարեն բրնձի և մսի խառնուրդը փաթաթում են կաղամբի թփի մեջ, իսկ պատրաստի ուտեստի հետ մատուցվում է թթվասեր։
 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը