Արդեն սկսվել է ջրաչափերի փոխարինումները և շուտով ձերն էլ

shamshyan.com - ը հայտնում է ՝
Երեւան, Ավան, Նարեկացի թիվ 1Ա: Այսօր այստեղ էր աշխատում Վեոլիա Ջուր ՓԲԸ կապալառու «Էմօշին» ՍՊԸ-ն: Մեր այցելության պահին՝ Հ2, Կենտրոն եւ ԱԹիՎի հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ, օրերս մեկնարկած «պիլոտային» ծրագրի շրջանակներում բնակարաններում ընթանում էին ջրաչափերի զանգվածային փոխարինման աշխատանքներ:
Բանն այն է, որ Վեոլիա Ջրի կողմից սպասարկվող բնակավայրերում ներկայումս առկա է մոտ 870 000 ջրաչափ: Վերջիններս, հիմնականում ունենալով 5 տարվա ստուգաչափման ժամկետ, փաստացի շահագործվում են 10 եւ ավելի տարի: Իսկ դա, առաջին հերթին սարքի ֆիզիկական մաշվածությամբ պայմանավորված, բերում է զգայունության շեմի իջեցման, հետեւաբար, սպառվող ջրի ծավալի ոչ ճիշտ հաշվարկի:
Իսկ սա չի բխում ոչ ջրամատակարար կազմակերպության եւ ոչ էլ բաժանորդի շահերից: Դրա համար էլ Վեոլիա Ջուրը նախատեսում է առաջիկա տարիներին ապահովել ժամկետանց ջրաչափերի զանգվածային փոխարինումը նորերով:
Ընդ որում, աշխատանքներից առաջ բնակիչներին տեղեկացվել է ծրագրի մասին, (այցելությունների, ծանուցումների կամ հեռախոսազագերի միջոցով), ձեռք է բերվել պայմանավորվածություն աշխատանքները կատարել նրանց հարմար ժամերին: Դրա համար կապալառու կազմակերպությունն աշխատում է ամեն օր մինչեւ ուշ երեկո, փորձելով հարմարվել բաժանորդներին, գտնել բնակարանների, վարչական ու արտադրական տարածքների տարբեր անկյուններում հարմարեցված ջրաչափերն ապամոնտաժելու ու նորերը տեղադրելու լավագույն եղանակը:
Մեզ հետ զրույցում բնակիչները հավաստիացնում էին, որ իրոք, գործընթացի հետ կապված անհարմարություններ չեն զգում: Իրենք դրան ոչ մի մասնակցություն չունեն: Գիտեին, որ մասնագետները գալու են, որ որոշ ժամանակով ջուրը կտրվելու է …: Ընդունում էին նաեւ, որ գործը երկուստեք է շահավետ:
Նարեկացի թաղամասում պետք է փոխարինվի մոտ 4000 բաժանորդի գրեթե 7500 ջրաչափ: Արդեն իսկ 400-ը տեղադրվել է, մոտ 200 բաժանորդի համար սկսվել է ժամանակի նոր հաշվարկ: Իսկ հին ջրաչափերը պոլիէթիլենե տոպրակով, կնքված, համապատասխան ակտով ընկերության կողմից տեղափոխվում են Վեոլիա Ջրի ջրաչափերի ստուգման լաբորատորիա՝ հետագա ստուգման համար:
Շարունակությունը այստեղ ՝ http://shamshyan.com/hy/article/2017/05/26/1068102/
