Արդեն ժամանակն է պասուց տոլմա պատրաստելու․ Սիրով ներկայացնում եմ իմ բաղադրատոմսը, որը ինձ տատիկս է փոխանցել

Դիտումներ 370

Արդեն ժամանակն է պասուց տոլմա պատրաստելու․ Սիրով ներկայացնում եմ իմ բաղադրատոմսը, որը ինձ տատիկս է փոխանցել

Ամեն համեղ ուտեստներից, որը պատրաստում ենք Ամանորին ՝ պասուց տոլմա։ Ես կներկայացնեմ իմ բաղադրատոմսը, որը ինձ տատիկս է փոխանցել և տարիներ շարունակ այս բաղադրատոմսով է պատրաստվել այն։ Անհրաժեշտ է ՝ 

 

Բաղադրամասեր

  • Թթու կաղամբ,

  • 3 բաժակ կարմիր լոբի,

  • 3 բաժակ սիսեռ,

  • 3 բաժակ ոսպ,

  • 3 բաժակ ձավար,

  • 750 գրամ տոմատ ,

  • 750 գրամ բուսական յուղ ,

  • 750 գրամ սոխ ,

  • 1 - 2 փունջ մաղադանոս ,

  • 1 - 2 փունջ համեմ,

  • Աղ, պղպեղ

 

 



Պատրաստման եղանակը

  • Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:

  • Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:

  • Ավելացնել լոբու զանգվածը, ապա 300 գրամ տոմատ:

  • Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:

  • Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:

  • Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:

  • Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա:  



Ամենաընթերցվածը