Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմեք. Ափսոսում են, որ վաղուց չեմ իմացել այս մասին

Դիտումներ 338
Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմեք. Ափսոսում են, որ վաղուց չեմ իմացել այս մասին

Շատերն առավոտյան ջուր խմելու սովորությունն անվանում են ջրային թերապիա: Սա շատ պարզ և արդյունավետ միջոց է, որի մասին արդեն երկար ժամանակ խոսում են գիտնականները:

Ի՞նչ օգուտ կարող է ստանալ մեր օրգանիզմը ջրից: Գիտականորեն ապացուցված է, որ ջուրը դրական ազդեցություն ունի միգրենի, ճնշման, ասթմայի, մեջքի ցավերի, անգինայի և արթրիտի բուժման վրա: Ջուրը նաև օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը:

 

 


Ջրով բուժվելու միջոցները՝

  • Առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, 640մլ ջուր խմեք, մոտավորապես 4 բաժակ: Եթե չեք կարողանում դատարկ ստամոքսին 4 բաժակ ջուր խմել, կարող եք սկսել ձեր օրն ավելի քիչ քանակից, ապա աստիճանաբար մեծացնել չափաքանակը:
  • Ատամները լվանալուց անմիջապես հետո ողողեք բերանը հասարակ ջրով, ապա 45 րոպե ոչինչ մի՛ կերեք և մի՛ խմեք: Երբ ժամանակն անցնի, կարող եք նախաճաշել:
  • Ուտելուց 30 րոպե առաջ մեկ բաժակ ջուր խմեք: Իսկ ուտելուց հետո մոտավորապես 2 ժամ չի կարելի ոչինչ ուտել կամ խմել:
  • Զգացեք, թե ինչպես է ձեր օրգանիզմն ուժ ու էներգիա ստանում: Ճապոնացի գիտնականների պնդմամբ, ջրային թերապիան 10 օրում կօգնի պայքարել փորկապության, աղեստամոքսային համակարգի խնդիրների դեմ, իսկ ճնշման կարգավորման համար ձեզանից 30 օր կպահանջվի:

Իհարկե, ջուրը դեղամիջոց չենք անվանի: Սակայն հարցն այն է, որ ջուրը համարվում է ակտիվ կյանքի և մարդկային օրգանիզմի ճիշտ աշխատանքի անբաժանելի մի մաս: Այդ իսկ պատճառով, եթե հոգ տանեք ձեր առողջության մասին, ուշադիր եղեք, որ օրգանիզմը բավականաչափ ջուր ստանա:

Այժմ, օրգանիզմի ջրազրկումը շատ տարածված է և հաճախ տարբեր կերպ է ի հայտ գալիս: Օրինակ, ծարավի զգացողությունը ջրազրկման ցուցանիշ չէ: Ջրազրկում նշանակում է, որ ձեր օրգանիզմը հեղուկի պակաս ունի, ինչը բացասաբար է ազդում իր ճիշտ ֆունկցիաների վրա:

Հոգ տարեք ձեր առողջության մասին և օրական 4 բաժակ ջուր խմեք դատարկ ստամոքսին:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը