Առանց թխելու և առանց մեծ ջանքերի պատրաստեք շատ համեղ ելակով տորթ

Դիտումներ 310
Առանց թխելու և առանց մեծ ջանքերի պատրաստեք շատ համեղ ելակով տորթ

Բաղադրամասեր

  • 60 գ հալած սերուցքային կարագ,

  • 150 գ շոկոլաթե բլիթ,

  • 250 գ ելակ,

  • 300 գ ելակի յոգուրտ,

  • 200 գ կաթնաշոր,

  • 100 գ շաքարավազ,

  • 200 մլ 33%-անոց սերուցք,

  • 50 մլ կաթ,

  • 2 ճաշի գդալ ժելատին

Ելակով տորթ (առանց թխելու)


Պատրաստման եղանակը

  • Բոլոր բաղադրամասերը, բացի սերուցքներից նախապես հանել սառնարանից, որպեսզի լինեն սենյակային ջերմաստիճանի:

  • 19 սմ տրամագծով ամանը պատել թղթով։ Բլիթները մանրացնել կտորների, խառնել և մաս - մաս ավելացնել սերուցքային կարագը։ Ստացված զանգվածը լավ սեղմել ամանի հատակին և դնել սառնարանում։

  • Թաք կաթի մեջ լավ հալեցնել ժելատինը, և սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի:

  • Ամանի մեջ հարել յոգուրտը, կաթնաշորը և շաքարավազը, քանի դեռ շաքարավազը չի հալել, այնուհետև ավելացնել ելակները, փոքր կտորներով։ Շարունակել հարել և դանդաղ ավելացնել ժելատինը։ Ստացված զանգվածը դնել սառնարան։

  • Սերուցքները հարել, ավելացնել ժելատինը և հասցնել միատարր զանգվածի, ստացված զանգվածը լցնել բլիթների վրա։ Տորթը պահել սառնարանում մեկ գիշեր։ Պատրաստի տորթը զարդարել կտրատած ելակով և քերած շոկոլադով։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը