Առանց ձվի պատրաստվող շատ համեղ շոկոլադե թխվածք

Դիտումներ 799
Առանց ձվի պատրաստվող շատ համեղ շոկոլադե թխվածք

Բաղադրամասեր

  • Ալյուր – 300գ,

  • Կակաո – 2 ճ/գ,

  • Սոդա – 1 թ/գ,

  • Աղ – 1/3 թ/գ ,

  • Բուսայուղ – 190 մլ,

  • Քացախ – 1 ճ/գ,

  • Ջուր – 250 մլ,

  • Շաքարավազ – 180 գ,

  • Վանիլին – 1 թ/գ

 


Պատրաստման եղանակը

 

 

  • Իրար հետ մաղել ալյուրը, կակաոն, սոդան և աղը: Խառնել չոր բաղադրիչները: 

  • Խառնել ջուրը, բուսայուղը, քացախը, շաքարավազը և վանիլինը: 

  • Ստացված զանգվածի մեջ ավելացնել չոր բաղադրիչները և հունցել մինչև միասեռ խմոր դառնալը:

  • Խմորը տեղավորել 21-23 սմ կաղապարի մեջ և թխել 35-40 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: 

  • Պատրաստի թխվածքը սառեցնել, վրան ցանել շաքարի փոշի և մատուցել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը