Առաջին հայացքից անվնաս թվացող այս դեղահաբերը վտանգավոր են կյանքի համար

Դիտումներ 236
Առաջին հայացքից անվնաս թվացող այս դեղահաբերը վտանգավոր են կյանքի համար

Բոլորիս հայտնի է, որ շատ դեղամիջոցների չարաշահումը, առանց բժիշկների ցուցումների, վտանգավոր է կյանքի համար: Այս դեղերի ցանկի մեջ են մտնում նաև այն դեղահաբերը, որոնք անվնաս են թվում: Որևէ դեղահաբ չի կարելի առանց մտածելու խմել: Զգուշություն պետք է ցուցաբերենք անգամ ասպիրինի օգտագործման ժամանակ:


Որոշ դեղահաբերի օգտագործումը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա` հանգեցնելով մահվան:

Ձեզ են ներկայացնում այն 10 դեղահաբերը, որոնք վտանգավոր են կյանքի համար.

  • Հակաբիոտիկները փրկել են շատ կյանքեր, սակայն դրանց չարաշահումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ:
  • Ստատիններ- դեղամիջոցները, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի նվազմանը, կարող են հանգեցնել շաքարախտի, երիկամների աշխատանքի խաթարմանը, գլխուղեղի վնասմանը և մահվան:
  • Հակադեպրեսանտները, որոնք սերոտոնին են պարունակում, երկար օգտագործելու դեպքում կարող են նյարդային խնդիրների առաջացման պատճառ դառնալ:
  • Արյունը ջրիկացնող դեղերը կարող են թրոմբոցիտների առաջացման պատճառ դառնալ:
  • Պարացետամոլը նույն ացետամինոֆենն է, որը ամենահայտնի ջերմիջեցնող ու ցավազրկող միջոցն է: Այս դեղամիջոցը ազդում է երիկամների վրա և կարող է մահվան հասցնել հիվանդին:
  • Կորտիզոնը հիանալի միջոց է մակերիկամի անբավարարության դեմ և օգնում է օրգանիզմի վնասվածքների վերականգնմանը: Դեղամիջոցի չարաշահումը հանգեցնում է շաքարախտի, կատարախտի և օստեոպորոզի առաջացմանը:
  • Քիմիաթերապիայի միջոցները, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ, իրական թույն են օրգանիզմի համար, որոնք ոչնչացնում են ինչպես հիվանդ, այնպես էլ առողջ բջիջները:
  • Բետա-ադրենոբլոկատորները արյան ճնշումը իջեցնում են սրտի առիթմիայի և հիպերտեզիա ժամանակ, սակայն չափաբաժնի չարաշահումը կարող է հիպերտոնիայի առաջացման պատճառ դառնալ:
  • Ասպիրին- տարածված դեղամիջոց է գլխացավի և ջերմության իջեցման համար: Սակայն մեծ չափաբաժինների օգտագործումը կարող է ներքին արյունահոսության, շնչուղիների կաթվածի հետևանք դառնալ:
  • Ցելեկոկսիբ- այն հակաբորբոքային և ցավազրկող դեղամիջոց է, որի չարաշահումը կարող է սրտի կաթվածի առաջացման հետևանք դառնալ:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը