Առաջիկա օրերին սպասվում են սաստիկ սառնամանիքներ


Առաջիկա օրերին Եվրոպայում սպասվող սաստիկ սառնամանիքները Եվրոպացի օդերևութաբանները անվանել են «Սիբիրական հարձակում Եվրոպայի վրա»: Ներկայացված անիմացիայում հստակ երևում է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժումը Եվրոպայի տարածք:
Իսկ Հայաստանում եղանակը ՝
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը և 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 22-ի ցերեկը կա անձրևի փոքր հավանականություն, 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
