Առաջիկա օրերին պատրաստ պահեք անձրևանոցները, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Դիտումներ 239
Առաջիկա օրերին պատրաստ պահեք անձրևանոցները, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 


Երևան քաղաքում`

Մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

 

Երևան քաղաքի մայիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           31.00C (1971 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               1.60C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          15.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը