Առաջարկում ենք պարզ միջոց, որի շնորհիվ շատ արագ կազատվեք ստամոքսի այրոցից


Սննդի սոդա
Ընդամենը 1 բաժակ ջրին խառնեք 1 թ/գ սոդա և խմեք: Սա օգնում է ակնթարթորեն: Դուք կարող եք սրան խառնել նաև մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
Անանուխ
Անանուխը շատ էֆեկտիվ է գործում ստամոքսի խանգարման և այրոցի դեպքում, քանի որ այն նպաստում է նյութափոխանակությանը և օժտված է հանգստացնող հատկություններով:
Ավելացրեք 1 բաժակ ջրին 1 ճ/գ անանուխի տերևներ: Թողեք 30 րոպե: Խմեք օրական 2-3 անգամ:
Դուք կարող եք նաև ուղղակի ծամել անանուխի տերևները, որ ազատվեք այրոցից:
Միայն թե, չօգտագործեք անանուխ, եթե դուք տառապում եք թթվային ռեֆլյուկսից:
Նուշ
Նշի սիրահարները հավանաբար կուրախանան՝ իմանալով, որ այս ընդեղենը նույնպես օգտակար է այրոցի դեպքում:
Անմիջապես ուտելուց հետո կերեք 4 հատ նուշ: Դուք կարող եք ընտրել հում, բոված կամ աղի նուշ, որպեսզի բավարարեք ձեր համային ռեցեպտորներին: երկար ծամեք այն: Ծամելու ընթացքում նշի յուղը կհանգստացնի ստամոքսի թթվայնությունը:
Կաթ
1 բաժակ սառեցրած կաթը կմեղմացնի այրոցը: Եթե ձեռքի տակ կաթ չկա, դուք կարող եք օգտագործել այլ կաթնամթերք: Այս միջոցը հարմար է այն մարդկանց համար, ովքեր հազվադեպ են տանջվում այրոցից
